
Ադրբեջանից Փարիզ ժամանելուց հետո ձերբակալվել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի արվարձանների Լե Բուրժե օդանավակայանում։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Հստակեցվում է, որ դա տեղի է ունեցել շաբաթ երեկոյան մասնավոր ինքնաթիռից դուրս գալու ժամանակ, որն ժամանել է Ադրբեջանից։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դուրովը, ով Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզվողների ցուցակում։ Նախաքննության հիման վրա համապատասխան հայցով դիմել էր հանրապետության անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ գործարարը կալանավորվել է։