Փաշինյանն ու իր պահակախումբը ենթադրել են, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել և պառկել են գետնին. Ռոման Երիցյան
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ կասկածվողը 71-ամյա արցախցի Ալբերտ Առուստամյանն է։ Նրա ընտանիքի անդամներին (2 աղջկան և թոռնուհուն) նույն օրը, վերջիններիս կամքին հակառակ տեղափոխել են ոստիկանության Զեյթունի բաժին և պահել տեղում մինչև առավոտյան 07։00-ն։
Ալբերտ Առուստամյանին, ով երկրորդ կարգի հաշմանդամ է, նույն օրը ևս ձերբակալել են, տեղափոխել ոստիկանության Զեյթունի բաժին, արժանացրել կոպիտ ու արհամարհական վերաբերմունքի, իսկ հաջորդ օրվա առավոտյան տեղափոխել ՁՊՎ։ Նույն օրը վերջինիս բնակության վայրը մանկահասակ երեխաների ներկայությամբ ենթարկել են խուզարկության՝ նույն տեսակի(սորթի) խնձոր գտնելու նպատակով։
Ականատեսները (փողոցի երեխաները) պատմում են, որ Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել են, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել և անմիջապես պառկել են գետնին»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած տարեց տղամարդը կշարունակվի հետապնդման ենթարկվել
- Զեյթունում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած անձը ձերբակալվել է. ArmLur
- Արտակարգ իրավիճակ` Զեյթունում. քաղաքացին խնձոր կամ նման իր է նետել Փաշինյանի ուղղությամբ. ArmԼur
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան