ՔՊ-ականների կողմից հանցագործ ճանաչված Արևշատյանին Ավինյանը նշանակում է Աշխատակազմի քարտուղարի տեղակալ. Արթուր Չախոյան
Հասարակական գործիչ Արթուր Չախոյանը գրում է.
«Ուրեմն 2015 թ. Հայաստանում անցկացվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ՔՊ-ականները դեկտեմբերի 8- ին ստեղծել են "Հանցագործ ընտրակեղծարարները ' ճանաչեք" էջը:
Հենց հաջորդ օրը՝ դեկտեմբերի 9-ին ավիՐյանը իր էջում կիսվել և նշել է "ճանաչենք հանցագործներին" ու այդ էջում ՀՀԿ-ական, Երևանի քաղաքապետարանի ֆինանսների վարչության պետ Վիլեն Արևշատյանին ներկայացրել է որպես ընտրակեղծիքներ իրակացնող հանցագործ։
ՔՊ-ականների կողմից որպես ընտրակեղծիքներ իրականացնող ճանաչված հանցագործ Վիլեն Արևշատյանին քաղաքապետ ավիՐյանը 20.05.2024թ.-ին նշանակում է Աշխատակազմի քարտուղարի տեղակալ։
Փաստացի ՔՊ-ականները իրենց քարոզով ժողովրդին բաժանեցին նախկինների ու ներկաների, ինչի արդյունքում ՔՊ- ականների հստակ մշակված գործիքակազմի շնորհիվ մարդկանց թիրախավորելով սևացնում են. ... "թե բա տեսեք 30 տարի երկիրը թալանած նախկինները"… ու փաստացի հենց ՔՊ-ականներն են Ազգին մանիպուլյացիայի ենթարկելով, իրենց լեզվով ասած, նախկինների հետ պասերով երկիրը թալանում: Նման մանիպուլյացիայի հետևանքով ժողովուրդը չի կարողանում կողմնորոշվել ընտրությունների ժամանակ, որ ի օգուտ իր երկրի ճիշտ ընտրություն կատարի։
Ա՛զգ, աչքերդ բա՛ց արա...»։
Հարակից հրապարակումներ`
- Պրոթուրքական կուսակցության համագումարը խոչընդոտելու համար ինձ 3-օրյա կալանքի տանելը դատարանը ոչ իրավաչափ համարեց. Չախոյան
- Ձեզ եմ ներկայացնում ՔՊ կուսակցության հերթական թալանի փաստը. Արթուր Չախոյան
- ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան