Դամասկոսի և Անկարայի մերձեցման հարցում առաջընթաց չկա. Ասադ
Միջնորդները՝ ի դեմս Ռուսաստանի, Իրանի և Իրաքի, անկեղծ փորձեր են արել հաշտեցնել Սիրիային և Թուրքիային, սակայն այս նախաձեռնության հարցում առաջընթաց չկա։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը՝ ելույթ ունենալով Ժողովրդական խորհրդի (խորհրդարան) նոր գումարման առաջ։
«Ռուսաստանը, Իրանը և Իրաքը հանդես եկան Թուրքիայի հետ հաշտեցման նախաձեռնություններով, և մենք դրականորեն արձագանքեցինք դրանց, բայց առաջընթաց չկար՝ չնայած միջնորդների անկեղծությանը»,-ասել է Ասադը։
Սիրիայի ղեկավարը նշել է, որ երբ պայմանավորվածությունները ձեռք են բերվում, դրանք հայտարարվում են համատեղ հայտարարությամբ, որը դառնում է համատեղ հարաբերությունների հիմքը և ներառվում է բանակցություններում՝ մերժելով կողմերից որևէ մեկի կողմից երկակի ստանդարտների կիրառումը։
«Թուրքիայի հայտարարություններն այն մասին, թե Սիրիայի տարածքից մինչև թուրքական զինված ուժրը դուրս բերելը դամասկոսը պատրաստ չէ բանակցությունների, ճիշտ չեն, կարևոր է, որ մենք ունենանք հստակ փուլեր, և ցանկացած նախաձեռնության հիմքը պետք է լինի ինքնիշխանությունը»,-ասել է Ասադը։
«ՌԻԱ նովոստի»-ի դիվանագիտական աղբյուրը Անկարայում հայտնել է, որ չի բացառվում Թուրքիայի և Սիրիայի ղեկավարների միջև երրորդ երկրում բանակցությունների հնարավորությունը, սակայն այս պահին հանդիպման ժամանակի և վայրի մասին հստակություն չկա։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է երկրի տարածքին Իսրայելի հարվածների մասին տեղեկություները
- Սիրիայում վիրավորված Իրանի ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի խորհրդականը մահացել է
- Սիրիայից զորքերի դուրսբերման համար Թուրքիան Դամասկոսից պահանջում է նոր սահմանադրություն ընդունել