«Երևանը» 4։1 հաշվով հաղթեց Թուրքիայի չեմպիոնին
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երևանը» Մանչեսթերում անցկացված Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական փուլի D խմբի վերջին խաղում մրցեց Թուրքիայի չեմպիոն «Շիշլիի» հետ և կամային հաղթանակի հասավ 4։1 հաշվով։ Հանդիպման արդյունքները ներկայացնում է sport.news.am-ը։
«Հայկական թիմից գոլերը խփեցին Ռաֆիկ Մելիքյանը, Արամ Սարգսյանը, Աղասի Եղիազարյանը և Գարեգին Մաշումյանը:
«Երևանը» 6 միավորով հավասարվեց առաջատար՝ Նիդերլանդների չեմպիոն «Թայգերս Ռեորմունդին», որին պարտվել էր 4։6 հաշվով: Որակավորման հաջորդ փուլ դուրս եկավ հոլանդական թիմը»,-ասվում է լուրում։
Հարակից հրապարակումներ`
- Ինչու է «Նոա» և «Ռցուժոմբերոկ» ֆուտբոլային ակումբների խաղի ժամանակ Աբովյանի մարզադաշտը հոսանքազրկվել
- Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ապրանքանիշերը
- 3 ֆուտբոլիստ վերադարձել է «Փյունիկ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան