Արցախում 2023 թվականի ագրեսիայից, հետո Միշելի մասնակցությամբ հանդիպում էլ տեղի չի ունեցել, գործարքն ավարտված է. Էդգար Ղազարյան
Հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«Եվրոպական Միության ջանքերով ավարտված գործարք.
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից հայտարարություն ստորագրելուց հետո առաջին անգամ պաշտոնապես Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում՝ խախտելով միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներն ու նորմերը, այդ թվում Հայաստանի, Եվրոպական խորհրդարանի և Ֆրանսիայի խորհրդարանի կողմից վավերացված միջազգային պայմանագրի դրույթները։ Ի դեպ, հոկտեմբերի 6-ի հայտարարությունը չի վավերացվել այն ստորագրած կողմերից որևէ մեկի խորհրդարանների կողմից։
Այդ ապօրինի գործարքից հետո, Եվրոպական Միությունը կորցրել է եռակողմ ձևաչափով հանդիպումներ կազմակերպելու նկատմամբ հետաքրքրությունը։ Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո՝ Շառլ Միշելի մասնակցությամբ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հանդիպել է միայն 2023 թվականին (մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում և հունիսի 1-ին Քիշնևում՝ նաև Մակրոնի և Շուլցի մասնակցությամբ)։ Այդ հանդիպումները եղել են Արցախի շրջափակման օրերին և որևէ արդյունքի չեն հանգեցրել, իսկ Արցախի նկատմամբ 2023 թվականի ագրեսիայից, ցեղասպանությունից և բռնի տեղահանումից հետո, Շառլ Միշելի մասնակցությամբ եռակողմ հանդիպում առհասարակ տեղի չի ունեցել։
Գործարքն ավարտված է, քննարկման թեմա այլևս գոյություն չունի»։
Հարակից հրապարակումներ`
- Գալու է այսօրվա իշխանության ներկայացուցիչների հարստության ծագման օրինականությունը պարզելու օրը. Էդգար Ղազարյան
- Առաջարկում եմ [email protected] և [email protected] հասցեներին հաղորդագրություն ուղարկել. Էդգար Ղազարյան
- Երասխը և Տիգրանաշենը պատրաստ են ադրբեջանական գրոհին, որի ժամկետն ասել էր Արարատ Միրզոյանը. Էդգար Ղազարյան