Սևանա լճի մակարդակը 2024թ. օգոստոսի 25-ին 1900,63 մ է. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է.
«Արդեն 25 տարի անընդմեջ օգոստոսի վերջին կիրակին նշվում է, որպես Սևանա լճի օր:
Համաձայն Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տվյալների
Սևանա լճի մակարդակը 2024թ. օգոստոսի 25-ին 1900,63մ է.
4սմ-ով բարձր՝ 2022 թվականի նույն օրվա մակարդակից
21սմ-ով բարձր՝ 2023 թվականի նույն օրվա մակարդակից
4,31մ-ով բարձր՝ երբևիցե դիտված նվազագույն մակարդակից(2002 թվական)
Սևանա լճի ծավալը 2024թ. օգոստոսի 25-ին 38,34 մլրդ խոր.մ է՝ 5,42 մլրդ խոր.մ-ով ավել երբիցե դիտված նվազագույն ցուցանիշից:
Սևանա լճի մակերեսը 2024թ. օգոստոսի 25-ին 1279,74 քառ.կմ է՝ 43,42 քառ կմ-ով ավել երբիցե դիտված նվազագույն ցուցանիշից»:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարին առանձնահատուկ էր առատ տեղումներով՝ հատկապես գարնանը, ինչն ապահովեց ջրամբարների և լճի մակարդակի բաձրացումը, սակայն գործադիր մարմինը շարունակում է ոռոգման համար Սևանա լճից միլիոնավոր խորանարդ մետր ջուր վերցնել։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր Սևանա լճի օրն է, որն ունի բազմաթիվ էկոլոգիական հիմնախնդիրներ
- Սևանա լճի մասնավոր լողափի տարածքում հայտնաբերվել է քաղաքացու դի