Մասկը բացատրել է, թե ինչու Ցուկերբերգը կխուսափի Դուրովի ճակատագրից
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը իր X սոցիալական ցանցում՝ Ֆրանսիայում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալության ֆոնին, գրել է, որ Meta կորպորացիայի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը չի կալանավորվի, քանի որ նա իր սոցցանցերի օգտատերերի մասին տեղեկությունները բացում է իշխանությունների համար։Նրա հայտարարությանն անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
«Instagram-ը մեծ խնդիր ունի երեխաների շահագործման հետ կապված, սակայն Ցուկը չի կալանավորվի, քանի որ նա սահմանափակում է խոսքի ազատությունը և կառավարություններին գաղտնի հասանելիություն է տալիս օգտատերերի տվյալներին»,- ասել է Մասկը։
Օգոստոսի 24-ին ֆրանսիացի իրավապահները ձերբակալել են Պավել Դուրովին, ով մասնավոր ինքնաթիռով Բաքվից մեկնել էր Փարիզ։ Գործարարին ինքնաթիռից իջնելիս բերման են ենթարկել Լե Բուրժե օդանավակայանում։ Գործարարին կարող են մեղադրել խարդախության, փողերի լվացման և ահաբեկչության մեջ՝ իր Telegram-ի մեսենջերում հաղորդագրությունների կոդավորման պատճառով։ Եթե Դուրովը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։ Ռուսաստանի դեսպանատունը Ֆրանսիայի իշխանություններից պահանջել է ապահովել Դուրովի իրավունքների պաշտպանությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան