Բախվել են «Toyota»-ն ու «Jeep Compass»-ը, վիրավորներից մեկը Վաղաշենի մանկապարտեզի տնօրենն է
Օգոստոսի 25-ին, ժամը 14:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 63 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 59-ամյա Ղարիբ Ավետիսյանի վարած «Toyota» մակնիշի և 36-ամյա Դավիթ Դավթյանի վարած «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենաները։
«Վթարի հետևանքով «Jeep»-ի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Քրիստինա Մարտիրոսյանն ու 71-ամյա Մհեր Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վիրավորներից Ք. Մարտիրոսյանը Գեղարքունիքի մարզի Վաղաշեն բնակավայրի մանկապարտեզի տնօրենն է։ Բախման հետևանքով էլ «Jeep»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին»,-ասվում է shamshyan.com-ի տարածած լուրում։
Հարակից հրապարակումներ`
- Գեներալ-լեյտենանտի որդու վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել են կաթոցիչներ, թմրանյութի նմանվող զանգված
- Գյումրիում վթարի ենթարկված շտապօգնության մեքենայով տեղափոխվող հղի կինը ծննդաբերել է