Մահվան ելքով վրաերթ՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հարևանությամբ
Օգոստոսի 25-ին, ժամը 08։50-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Մանանդյան փողոցում՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել կին հետիոտնին, նրան թողնել անօգնական, հեռացել վրաերթի վայրից։
«Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզում են վրաերթ կատարած ավտոմեքենայի մակնիշն ու դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող Նիզամի փողոցում հայտնաբերում են «Chevrolet» մակնիշի ատոմեքենա, որի առջևի հատվածն ու դիմապակին ամբողջությամբ վնասված է։
Պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 69-ամյա Արաքսյա Մ․-ն է, իսկ վրաերթ կատարած վարորդը նույնպես Երևանի բնակիչ 20-ամյա Ասատուր Ա․-ն է։ Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք»,- գրում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկուհին ընտանեկան հոգեբանի մոտ գնալու ճանապարհին վրաերթի է ենթարկել իր ընկերոջը
- «Opel»-ը «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտնին
- Արարատում 38-ամյա վարորդը «07»-ով վրաերթի է ենթարկել հեծանվորդ երեխաներին