Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Անկարայում կքննարկեն Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 27-ին կայցելի Թուրքիա։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, այցի ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային ընթացիկ իրադարձությունների, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Անկարայում դիվանագիտական աղբյուրին, գրել են, որ երեքշաբթի Անկարայում նախարարները կքննարկեն Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
«Հանդիպմանը կքքնարկվեն Բաքվի և Երևանի, Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես Իսրայելի և Պաղեստինի միջև իրավիճակը», - ասել է աղբյուրը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին