Ես ապրում եմ իմ կյանքի վերջին օրվա համար, այնտեղ պատասխան տալու համար. Բագրատ Սրբազան
«Սեպտեմբերի 1-ին ժամը 19։00 Սուրբ Աննա եկեղեցու բակում միջոցառում ունենք նվիրված Արցախի Հանրապետության տարեդարձին»,-հայտարարեց Բագրատ Սրբազանը, ասելով, որ մինչ այդ կայցելեն Եռաբլուր։
Նրա խոսքով այդ հավաքով մեկնարկ է տրվելու միջոցառումների շղթային, իսկ հաջորդ օրը՝ Արցախի Հանրապետության անկախության օրը կոչ արեց այցելել Արցախի ներկայացուցչություն։
«Ես ապրում եմ իմ կյանքի վերջին օրվա համար, այնտեղ պատասխան տալու համար եմ ապրում և ուզում եմ, որ ամեն մարդ այդ գիտակցությամբ ապրի։ Նաև այն պատասխանատվություն, որ ունենք գալիք պատմության դիմաց»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նա խնդրեց որ ամեն մարդ ինքն իր համար տեսանյութ անի՝ ասելով. «Սա իմ անձնական պայքարն է»։
Հարակից հրապարակումներ`
- Այս օրակարգը պետք է լինի հիմքը, որի վրա կկառուցվի մնացած բոլորը․ Բագրատ Սրբազան
- Քաղաքական կուսակցություն հիմնելու ծրագիր այս պահին չկա․ Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան