Հասարակություն 20:20 26/08/2024 Հայաստան

Բուլղարիան չի ուզում հայ տուրիստներ․ «Հետք»

«Հետքը» գրում է․

Քաղաքացիներն ահազանգում են, որ Բուլղարիայի սահմանապահները կոպիտ և խտրական վերաբերմունք ունեն Երևանից ժամանող հայերի նկատմամբ։

Սահմանապահները հայ տուրիստներին ստիպում են ժամերով սպասել օդանավակայանում, կոպիտ են վերաբերվում, ծաղրում են նրանց, որոշներին ընդհանրապես արգելում են մուտք գործել երկիր։

Բուլղարիա մուտքը արգելված է՝ խտրականություն Սոֆիայի օդանավակայանում

Բուլղարիայում խտրական վերաբերմունքի արժանացած քաղաքացիներից մեկը Արամ Մնացականյանն է, որը «Հետքի» հետ զրույցում մանրամասներ է պատմել։

Արամն ու իր ընկերը ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատնից ստացել են շենգենյան վիզա և օգոստոսի 7-ին Երևանից մեկնել են Սոֆիա։

Բուլղարիայում սահմանապահները չեն կնքել նրանց անձնագրերը, Արամին ու իր ընկերոջը տարել են առանձին տարածք, որտեղ խուզարկել են և մոտ երեք ժամ սպասեցնելուց հետո տեղեկացրել են, որ մերժում են երկիր մուտք գործել։ Նրանց տվել են մերժման մասին թերթիկը, որում նշած է եղել, որ երիտասարդները չեն կարողացել հիմնավորել Բուլղարիա այցի նպատակը։

Արամի խոսքով՝ նրանց փաստաթղթերի հետ որևէ խնդիր չի եղել, վիզան առանց որևէ խնդրի ստացել են ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատանը, ունեցել են Բուլղարիայում և՛ վճարված հյուրանոցի, և՛ վարձով տան ամրագրումները, բժշկական ապահովագրությունը, վերադարձի տոմսը։

«Մուտքը մերժելուց հետո մեզ տարան բանտանման տեղ, որտեղ պայմանները ահավոր էին։ Չկար հոսանք, ինտերնետ կապը չէր աշխատում, շատ շոգ էր, ամենուր միջատներ էին, սարսափելի վիճակ էր։ Մեզ ուտելիք չէին տալիս, արտաքին աշխարհի հետ կապը միայն մի պատուհան էր, որի մոտ պիտի ժամերով սպասեիր մի ոստիկան անցներ, որ կարողանայիր խնդրել նրան՝ քեզ ուղեկցեր սրճարան, որտեղ էլ կկարողանայիր ինչ-որ ուտելիք գնել»,- պատմում է Արամը։

Արամն ու իր ընկերը այդ պայմաններում անցկացրել են 4 օր,  սպասել են Սոֆիայից Երևան հաջորդ չվերթին։


Ամբողջ խմբից բուլղարացի սահմանապահները ընտրել են Դավիթին, կնոջը և մեկ այլ ուղևորի՝ երկու երեխաների հետ և տեղեկացրել են, որ մերժում են մուտք գործել Բուլղարիա, պնդելով, թե նրաք ստում են և իրականում չեն պատրաստվում ծով գնալ։

«Ասում էին` եթե ծով եք գնում, ինչու եք եկել Սոֆիա, ինչու Երևանից չարթերային թռիչքով չեք մեկնում միանգամից ծով։ Բացատրում էի, որ WizzAir-ով տոմսն ավելի մատչելի է, բացի այդ, պարտավոր չենք չարթերային տոմս գնել, ուզում ենք մայրաքաղաքում նույնպես ման գալ։ Որևէ բան բացատրելն անիմաստ էր»,-պատմում է Դավիթը։

Սահմանապահները նրանց կոպիտ խուզարկել են, պայուսակների պարունակությունը լրիվ դատարկել են նստարանին։ Լուսադեմին նրանց տարել են մեկուսարան։

Դավիթը մեկուսարանից կապ է հաստատել Բուլղարիայում ՀՀ դեսպանատան հետ, պատմել է տեղի ունեցածը։ ՀՀ դեսպանատան աշխատակիցը առաջարկել է հեռախոսը փոխանցել ոստիկանին՝ հարցը պարզելու համար, սակայն տարածքում մարդ չի եղել։ Առավոտյան 11-ին նոր աշխատակից է եկել և նրանց ուղեկցել է խանութ՝ ուտելիք գնելու։

Մի քանի օր այդտեղ չանցկացնելու համար Դավիթը խնդրել է իր բարեկամին դեպի Երևան տոմս գնել։ Նոր տոմսը Դավիթը ցույց է տվել ոստիկաններին, որից հետո մի քանի ժամ անց նրանց վերադարձրել են անձնագրերը և ուղեկցել են օդանավակայան։ Զույգը Սոֆիայից թռել է Ստամբուլ, այնտեղից էլ՝ Երևան։

Այս միջադեպից առաջ Դավիթը մարտ ամսին է այցելել Բուլղարիա։ Նա համոզված է, որ Բուլղարիայի իշխանությունները հատուկ են ցույց տալիս նման վերաբերմունք, որ Բուլղարիայով մարդիկ շենգենի այլ երկրներ չգնան։

«Ֆեյսբուք»-ում հայկական տուրիստական խմբերում կան տասնյակ մեկնաբանություններ Բուլղարիայում նմանատիպ դեպքերի մասին։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Կառավարության հովանավորությամբ վերակառուցվող դպրոցից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել 2 աշխատակիցներ
Սեպտեմբերի 17-ին. ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել,...
Աղբյուր` Panorama.am
23:05
ՀՀ Կենտրոնական բանկն զգուշացնում է
ՀՀ ԿԲ-ից հայտնում են. «Վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը: ...
Աղբյուր` Panorama.am
22:57
Ինձ մի՛ չափեք ձեր արշինով և մի՛ խառնեք վայրի արջի ցեղերին. Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Օրեր առաջ Վարդան Ղուկասյանը իմ վերաբերյալ բացարձակ սուտ...
Աղբյուր` Panorama.am
22:46
Սարիգյուղ բնակավայրում ճանապարհի կառուցման համար պայթեցում են իրականացրել՝ ողբերգական ավարտով
Սեպտեմբերի 17-ին, ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
22:29
Ուխտերթ դեպի Մայր Աթոռ Աուրբ Էջմիածին
«Սրբազան Հայաստան» նախաձեռնությունը ուխտերթ  է կազմակերպում դեպի Մայր Աթոռ Աուրբ Էջմիածին Տարածված հայտարարության մեջ...
Աղբյուր` Panorama.am
22:08
Լիբանանը Իսրայելին պատասխանատու է համարում կապի սարքերի պայթեցման համար
Լիբանանի կառավարությունը կապի սարքերի պայթեցման համար մեղադրել է Իսրայելին՝ կատարվածն անվանելով «հանցավոր ագրեսիա»։ Այս մասին ասվում...
Աղբյուր` Panorama.am
22:06
Մալաթիա-Սեբաստիայում, Աջափնյակում ջրամատակարարումը կվերականգնվի վաղն առավոտյան
Առավոտյան՝ ժամը 05։30–ին, վթարվել է «Արզական -Զովունի» 600 մմ թուջե խողովակաշարը` վայրկյանում 25 լիտր ջրի կորստով։...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ստոլտենբերգը կարծում է, որ Ռուսաստանի խորքում հարվածները «կարմիր գծի» հատումներ չեն լինի
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Times-ին տված հարցազրույցում ասել է, որ Կիևը Ռուսաստանի խորքերին հեռահար հրթիռային հարվածներ թույլ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Որպես անհայտ որոնվող 22-ամյա տղայի մարմինը հայտնաբերվել է «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարում
Սեպտեմբերի 17-ին, ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ես 11 տարում 11 գոլ եմ խփել, իսկ Հոլանդը՝ 9 գոլ 4 խաղում. Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե արդյոք իրեն զարմացրե՞լ է «Սիթիի» հարձակվող...
Աղբյուր` Panorama.am
20:34
Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է տեղի ունենում
«ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «ՌԴ ԳԱ Տիեզերական գիտահետազոտական ​​ինստիտուտի Արեգակնային...
Աղբյուր` Panorama.am
20:20
ՀՀ-ում կեսարյան հատումների թվի զսպման աճպարարությունը․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Եվ այսպես,  ի լուր ամբողջ աշխարհի, բոլոր ծանոթ և...
Աղբյուր` Panorama.am
20:09
Մամ կներես, ես չգիտեի՝ դու ինչի միջով ես անցել․ Նազիկ Ավդալյանի որդին հուզվել է
Ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը գրում է․ «Ասում է․ -Մամ կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել։ -Բա ինչի՞ համար ես ներողություն...
Աղբյուր` Panorama.am
19:48
Մենք ապրում ենք վատ ժամանակներ․ ՀՀԿ ԳՄ անդամ
 «Տոկուն են այն ազգերը, որոնք կարողանում են իրենց մեծերին արժևորել։ Այն հերոսները, որոնք այս գրքում նկարագրված են, արդեն իրենց տեղն...
Աղբյուր` Panorama.am
19:22
61 ընտանիք դիմել է մեզ՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով․ ԿԽՄԿ
2024-ի hունվար-հունիս ամիսների ընթացքում մոտ 780 զանգ և այց ենք ունեցել Երևանի և Գորիսի մեր գրասենյակներում`հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
18:56
Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ, սեպտեմբերի 18-ին, ժամը 10։00-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի կամրջի...
Աղբյուր` Panorama.am
18:45
Լիբանանում պшյթյուն է տեղի ունեցել, վիրավորում է ստացել Իրանի դեսպանը
Իսրայելը պայթեցրել է Լիբանանում «Հըզբոլլահի» անդամների կապի սարքավորումները:  Նախնական տվյալներով շուրջ 1.200 վիրավոր կա:...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ո՞ր «մեսենջերն» է ավելի անվտանգ՝ Telegram, Whatsapp,թե՞ Signa
 Գոյություն ունի մաքուր գաղտնալսում,երբ ԱԱԾ, ոստիկանություն, ՀՔԾ մարմինները կարող են հեռախոսի միջոցով ներթափանցել հեռախոսի մեջ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
Արսեն Խառատյանին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում պահելուց հետո հետ են ուղարկել Եվրոպա
«Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանին սեպտեմբերի 17-ի լուսադեմից, առանց բացատրության, ավելի քան 4 ժամ Թբիլիսիի միջազգային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Անպայման կայցելենք Թուրքիա. Իրանի նախագահ
Իրանի Իսլամական Հանրապտության նախագահ Մասուդ Փեզեշքիանը ասուլիսում հայտարարել է, որ ցանկանում է զարգացնել հարաբերությունները Թուրքիայի հետ։...
Աղբյուր` Panorama.am
17:52
Սոցցանցերն արգելափակել են նաև Մարգարիտա Սիմոնյանի անձական հաշիվները
RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի անձանկան հաշիվները Facebook-ում и Instagram-ում  արգելափակվել են։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը
Գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը։  «Վերաքննիչ բողոք ենք ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
17:37
Լեհաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն ավելացել է
Լեհաստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ։ Մահացածներից մեկին գտել են ջրածածկ եղած մեքենայում։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Իրանի նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին
Իրանի նախագահ Մասուդ Մասուդ Փեզեշքիանը կգլխավորի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Փաշինյանը հանձնարարել է պետբյուջեի նախագիծը բերել վերջնական տեսքի
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2025 թվականի պետական բյուջեի...
Աղբյուր` Panorama.am
16:52
Երևանի ծննդատներից մեկում 42-ամյա կնոջ արգանդից 10 կգ կշռող միոմա է հեռացվել
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ֆրանսիայի ԱԺ բյուրոն հաստատել է Մակրոնի իմփիչմենթի ընթացակարգը
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) բյուրոն հաստատել է նախագահ Էմանուել Մակրոնի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու բանաձևի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Հնդկաստանի երկու քաղաքացի կալանավորվել է
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով
Աղբյուր` Panorama.am
16:44
Երկու հազարամյակի ընթացքում առաջին անգամ Արցախում հայ չի մնացել. «Հիշատակի և հույսի» երեկո՝ Բրյուսելում
Համագործակցաբար Եվրոպայի մի շարք հայկական կազմակերպությունների՝ մասնավորապես, Գերմանիայի «Մունք» նախաձեռնության և Հայ Առաքելական...
Աղբյուր` Panorama.am
16:36
ԱՄՆ-ում հրապարակվել է Titan բատիսկաֆի բեկորների լուսանկարը
ԱՄՆ առափնյա պահպանությունը հրապարակել է Titan բատիսկաֆի պոչի հատվածի բեկորների լուսանկարը, որում զոհվել է դեպի Տիտանիկ գնացող արշավախումբը ՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մայր տաճարի վերանորոգման համար պետության կողմից ֆինանսական աջակցություն չի եղել. Մուշեղ Սրբազան
11:41 17/09/2024

Մայր տաճարի վերանորոգման համար պետության կողմից ֆինանսական աջակցություն չի եղել. Մուշեղ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}