Դիլիջան-Իջևան ճանապարհին «Mercedes Vito»-ի ու «Ford Transit»-ի բախման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր
Օգոստոսի 26-ին, ժամը 14։40-ի սահմաններում Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 112-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes Vito» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
«Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 8 հոգի տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ վիրավորներից մի քանիսին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mercedes Vito»-ի գազաբալոնի փականն ու տեղում իրականացնում են հերթապահություն։
Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի, վիրավորներին և վարորդների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը «Mercedes Vito»-ի ուղևորներից է եղել՝ Տավուշի մարզի բնակիչ 62-ամյա Սուսաննա Վերանյանը»,- հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Տաքսու վարորդներին բոլոր ձևերով քերում են. Էդգար Ղազարյան
- Իրանում պակիստանյան ավտոբուսի վթարի հետևանքով մոտ 30 մարդ է զոհվել
- Հղի կնոջը տեղափոխող շտպօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել