Մահացել է Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Էրիկսոնը
76 տարեկանում մահացել է շվեդ նախկին ֆուտբոլիստ, Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Սվեն Յորան Էրիկսոնը։ Հունվարին նա հայտնել էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին։
«Մահացել է Սվեն-Գորան Էրիկսոնը։ Երկարատև հիվանդությունից հետո Էրիկսոնը մահացել է առավոտյան տանը՝ շրջապատված ընտանիքի անդամներով»,- championat.com-ի հաղոդմամբ, ասվում է նախկին մարզիչի կայքում տեղադրված հայտարարության մեջ:
1976 թվականից անցել է մարզչական աշխատանիքի։ Իր կարիերայի ընթացքում մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են իտալական Ֆիորենտինան, Լացիոն և Ռոման, անգլիական Մանչեսթեր Սիթին և Լեսթեր Սիթին, ինչպես նաև Անգլիայի, Մեքսիկայի և Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան