Թուրքիայի ռազմածովային ուժերին պատկանող ռազմանավը մասնակցել է թուրք-ամերիկյան զորավարժություններին՝ ի աջակցություն Իսրայելի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Ինչպես մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, նման մի բան էլ կարող ենք անել Իսրայելի հետ» հայտարարության վերաբերյալ արձագանքները չեն դադարում Թուրքիայի ներսում։
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ թուրքական ընդդիմադիր «Diken» լրատվամիջոցում հրապարակվել է թուրք վերլուծաբան Ջան Աթաքլըի ուշագրավ հոդվածը, որտեղ հեղինակը հեգնում է Իսրայելի վերաբերյալ Թուրքիայի նախագահի «կոշտ» հայտարարությունները։
Աթաքլըն, հղում անելով ամերիկյան կողմին, նշում է, որ Թուրքիայի ռազմածովային ուժերին պատկանող «TCG Anadolu» ռազմանավը մասնակցել է թուրք-ամերիկյան զորավարժություններին Միջերկրական ծովում, որի վերաբերյալ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը որևէ տեղեկություն չի հաղորդել։
Ըստ հոդվածի հեղինակի` այդ զորավարժության մասին ոչ ոք չէր իմանա, եթե չլիներ ամերիկյան կողմը, որը հանրայնացրել էր տեղի ունեցածը։
Այս ամենում ուշագրավ փաստն այն է, որ այդ զորավարժությունները, ըստ էության, եղել են ի աջակցություն Իսրայելի և այդ համատեքստում շատ «տարօրինակ է Անկարայի նման քայլը, որը մի կողմից սպառնում է ներխուժել Իսրայել, բայց մյուս կողմից մասնակցում է Իսրայելին աջակցող ամերիկյան զորավարժությյուններին։
Ջան Աթաքլըն նաև բացառում է, որ այդ որոշումը կայացված լինի առանց Էրդողանի իմացության, քանզի եթե հանկարծ այդպես լիներ, ապա Էրդողանը «խիստ կբարկանար»։
«Էրդողանը հավանաբար լրատվամիջոցներից է իմացել, որ թուրքական ռազմածովային ուժերը զորավարժության են մասնակցում Իսրայելին պաշտպանելու համար»,- հեգնում է թուրք վերլուծաբանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան