Հութիների կողմից հարձակման ենթարկված հունական տանկերը երեք օր է այրվում է Կարմիր ծովում
150,000 տոննա հում նավթով բեռնված Sounion նավի վրա բռնկված հրդեհը լուրջ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար։ Euronews-ը հայտնում է, որ այդ մասին ասել է ԵՄ Aspides գործողության համակարգողները։
Sounion-ից ծուխը և կրակի մեջ այրված տախտակամածը տեսանելի են արբանյակային լուսանկարներում, որոնք կիրակի հրապարակվել են Կարմիր ծովում ԵՄ ռազմածովային առաքելության՝ Aspides-ի կողմից:
Օրեր առաջ Եվրոպայից Ասիա գլխավոր ծովային ճանապարհով հունական դրոշի ներքո ընթացող լցանավը ենթարկվել է հութիների հարձակմանը։ Անձնակազմը ստիպված է եղել լքել Sounion-ը:
Հութիները պարբերաբար հրետակոծում են Կարմիր ծովում գտնվող նավերը Համասի հետ Իսրայելի պատերազմի սկսվելուց հետո:
Ուրբաթ երեկոյան բրիտանական «United Kingdom Maritime Trade Operations» ռազմական կենտրոնը հայտնել է Sounion-ում հրդեհի բռնկման մասին:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն Իրանին հորդորում է բաց թողնել Օմանի ծոցում առգրավված տանկերը
- Իրանի ռազմածովային ուժերը Օմանի ծոցում ամերիկյան տանկեր են առգրավել