Արդյոք Պուտինն ու Դուրովը հանդիպել են Բաքվում
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում չի հանդիպել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի հետ, ով ձերբակալվել է օգոստոսի 24-ին Ֆրանսիայում:
«Ոչ»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ, լրագրողի համապատասխան հարցին պատասխանել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից օգոստոսի 24-ին։ Դուրովը մասնավոր ինքնաթիռով Ֆրանսիա էր ժամանել Բաքվից: Իսկ ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը օգոստոսի 18-19-ը պետական այցով եղել է Ադրբեջանում։
Պուտինն ու Դուրովը միաժամանակ էին Բաքվում։ Baza Թելեգրամ ալիքը հայտնել է, որ Պուտինը հրաժարվել է Բաքվում հանդիպել Դուրովի հետ։ Պուտինի՝ Ադրբեջան այցից մի քանի օր առաջ նախագահի աշխատակազմի անդամները նրան առաջարկել են հանդիպում կազմակերպել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի հետ, սակայն Պուտինը մերժել է։
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ, Դուրովը, որը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզվողների ցուցակում։ Նախաքննության հիման վրա համապատասխան հարցումով դիմել է Ֆրանսիայի անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։
Ռուսական թելեգրամյան ալիքները հաղորդում են, որ կալանավորման օրդերը տրվել էր այն պատճառով, որ Դուրովը չի համագործակցել Ֆրանսիայի ուժային կառույցների հետ։ Նրան կարող է մեղադրանք առաջադրվել մի քանի հոդվածով՝ ահաբեկչություն, թմրանյութեր, խարդախություն, փողերի լվացում և այլն։ Պավել Դուրովին սպառնում է 20 տարվա ազատազրկում։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանացի պատգամավորը նշել է Ֆրանսիայում Դուրովի ձերբակալության իրական պատճառը
- Ֆրանսիայում երկարաձգվել է Telegram-ի հիմնադիր Դուրովի ձերբակալման ժամկետը
- Մասկը բացատրել է, թե ինչու Ցուկերբերգը կխուսափի Դուրովի ճակատագրից
- Ադրբեջանից Փարիզ ժամանելուց հետո ձերբակալվել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան