Պրահայում ընթացող 2024 թ. շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում հայ շախմատիստներն առաջատար են
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են.
«Չեխիայի մայրաքաղաք Պրահայում շարունակվում է 2024 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունը:
Մինչև 12 տարեկան պատանիների խմբում Տիգրան Համբարձումյանը հաղթել է բոլոր խաղերում և ունի 4 միավոր:
Ունենք 4 մասնակիցներ, ովքեր ունեն 3.5 միավոր և նույնպես առաջատարների շարքում են իրենց տարիքային խմբերում:
Ռոբերտ Փիլիպոսյանը ունի 3.5 միավոր մինչև 18 տարեկան պատանիների խմբում:
Անահիտ Մուրադյանը ունի 3.5 միավոր մինչև 18 տարեկան աղջիկների խմբում:
Բենիկ Ագասարովը ունի 3.5 միավոր մինչև 16 տարեկան պատանիների խմբում:
Վոլոդյա Թորոսյանը ունի 3.5 միավոր մինչև 14 տարեկան պատանիների խմբում:
Այսօր Հայաստանի ժամանակով 17:00-ին կմեկնարկի առաջնության 5-րդ խաղափուլը:
Խաղերին կարող եք հետևել այստեղ՝ https://chessfed.am/am/live/»:
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպայի պատանիների առաջնությունում 5 հայ շախմատիստներ հաղթել են բոլոր խաղերում և առաջատար են
- Պրահայում կանցկացվի 2024 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան