ՍԴ-ն մերժել է Ռուբեն Վարդազարյանի դիմումի քննությունը
ՍԴ-ն մերժել է ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության նախկին դատավոր Ռուբեն Վարդազարյանի դիմումի քննությունը՝ պատճառաբանելով, թե խախտվել են ՍԴ դիմելու ժամկետները։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
«Ռուբեն Վարդազարյանն արդեն երկրորդ անգամ է ՍԴ դիմում ներկայացնում՝ վիճարկելով իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու, իր լիազորությունները դադարեցնելու ԲԴԽ որոշումը։ ՍԴ-ն ներկայացված առաջին դիմումի քննությունը կարճել է դեռ 2023թ․ հոկտեմբեր ամսին։ Այս անգամ Վարդազարյանը դիմումը ներկայացրել է ՝ նոր ի հայտ եկած հանգամանքին հիմքով։ Մասնավորապես, ՍԴ-ն Դավիթ Հարությունյանի գործով որոշում էր կայացրել՝ արձանագրելով Կարեն Անդրեասյանի նախագահությամբ ԲԴԽ-ի կողմից նրա իրավունքների խախտումը, այդ թվում՝ լսված լինելու՝ դատավորի և նրա ներկայացուցիչների բացակայությամբ գործը քննելու առումով։
Այս որոշումից հետո Վարդազարյանի անունից դիմում է ներկայացվել, քանի որ դեռ Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման շրջանում ԲԴԽ-ն 2022թ․ գործը քննել է առանց Վարդազարյանի և նրա ներկայացուցչի մասնակցության, թեև ստացվել են համապատասխան դիմումները, որով խնդրել էին հետաձգել նիստը։ Ի դեպ, այդ արատավոր պրակտիկան «ակտուալ» է նաև այսօր, բոլորովին վերջերս ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները՝ հինգ րոպե ուշացման պատճառով հնարավորություն չտալով դատավորին՝ դիրքորոշում հայտնել։
Ինչ վերաբերում է Վարդազարյանի դիմումին, ապա ՍԴ դատական կազմի կողմից դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ Դիմողը, ըստ էության, բարձրացնում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի սահմանադրականության հարց, այնինչ՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրական լինելու առնչությամբ ներկայացված հիմնավորումները համատեղելի չեն սույն դիմումով քննության առարկա գործի փաստերի բովանդակային ծավալի հետ։ Մասնավորապես՝ Դիմողի կողմից բարձրացված հարցի վերաբերյալ հիմնավորումները ներկայացվել են սույն դիմումով քննության առարկա գործի փաստերից վերացարկված, որպիսի պարագայում վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության հարցը կարող է դառնալ ոչ թե կոնկրետ սահմանադրական վերահսկողության, այլ վերացական սահմանադրական վերահսկողության առարկա։ Նման պայմաններում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը դուրս է եկել Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով իրեն վերապահված՝ կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակում Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի սահմաններից։ ՍԴ-ն նաև արձանագրել է, որ խախտվել է ՍԴ դիմելու վեցամսյա ժամկետը»,- գրել է կայքը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմակահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը կարճվել է
- ԲԴԽ-ն մերժել է Ռուբեն Վարդազարյանի բողոքը
- Բաբայան. Եկեք հիշենք Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ սկսված քրեաքաղաքական հետապնդման առիթը
- ԲԴԽ-ն մերժեց Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին