Ի՞նչ էր քննարկվել Բաքվում, որի արդյունքում նաև զրույց էր կայացել ՀՀ իշխանության հետ. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Մեկ շաբաթ առաջ, ՌԴ նախագահի Ադրբեջան կատարած պետական այցի շրջանակներում, ի թիվս այլ հարցերի, քննարկման առարկա էր դարձել հայ-ադրբեջանական հարաբերությունները, որի առնչությամբ նախագահ Պուտինը, ևս մեկ անգամ, առաջարկել էր իր երկրի միջնորդական առաքելությունը:
Դեռ այդ ժամանակ պաշտոնապես նշվեց, որ թեմայի շուրջ նաև Փաշինյանի հետ է խոսվելու:
Այցից մի քանի օր հետո տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը, սակայն հանդիպման դետալների և արդյունքների մասին այդպես էլ ոչինչ չհանրայնացվեց. չոր ու ոչինչ չասող պաշտոնական հաղորդագրությունը որևէ էական բան չէր ասում:
Ի վերջո, ի՞նչ էր քննարկվել Բաքվում, որի արդյունքում նաև զրույց էր կայացել ՀՀ իշխանության հետ և ինչո՞ւ թեման այդպես էլ պատշաճ ձևով հանրությանը չներկայացվեց:
Համաձայնվե՞լ է Փաշինյանը ՌԴ միջնորդական դերին, արդյո՞ք քննարկվել է սահմանազատման հետ կապված վերջին խնդիրները, ի՞նչ է խոսվել կամ ի՞նչ են փոխանցել Բաքվից «խաղաղության պայմանագրի» բանակցությունների վերաբերյալ և ի՞նչ է մտածում ՀՀ կառավարիչը տեղի ունեցածի մասին:
Փաշինյանի կենցաղը, հոբբին, անիմաստ ժամանցն ամենօրյա ռեժիմով հնարավոր բոլոր հարթակներով ներկայացվում է, սակայն այն, ինչ վերաբերվում է պետության կարևորագույն հարցերին, ապա դրանք մակերեսային անդրադարձ են ստանում և հասարակությունն իր մաշկի վրա դա զգում է, երբ այն իր ծանր հետևանքներն է ունենում երկրի ու ժողովրդի վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից
- Պուտինը Փաշինյանին է ներկայացրել Ադրբեջան այցի տպավորությունները, Փաշինյանը շնորհակալություն է հայտնել
- Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը. Պուտին
- Պուտինն ու Ալիևն ավարտել են բանակցությունները Ադրբեջանում
- Պուտինը նախատեսում է Փաշինյանին պատմել Բաքվում բանակցությունների արդյունքների մասին