Տղամարդը գողության նպատակով ներխուժել է տուն, սակայն ընկղմվել է գրքի ընթերցանության մեջ և բռնվել
Հռոմում տղամարդը մտել է տուն՝ գողության մտադրությամբ, սակայն սկսել է գիրք կարդալ և տան տերը նրան բռնել է հանցագործության վայրում։ Դեպքի մասին հայտնում է Agenzia Nova-ն։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին մայրաքաղաքի հեղինակավոր Պրատի թաղամասի Կարլո Միրաբելլո փողոցի տներից մեկում։ 38-ամյա կողոպտիչը ներխուժել է ներս և սենյակներում թանկարժեք իրեր է սկսել փնտրել, երբ նրա ուշադրությունը գրավեց Ջովանի Նուչիի «Աստվածները վեցում. «Իլիական» ապերիտի ժամին» գիրքը։
Մոռանալով իր այցելության նպատակի մասին՝ անկոչ հյուրը նստել է պատշգամբում և սկսել կարդալ ձեռագիրը։ Նա չէր մտածել, որ տան տերը մոտ է։ Վերջինիս գրավել է պատշգամբից եկող աղմուկը։
Գողը հասկացել է, որ իրեն անակնկալի են բերել ու փորձել է փախչել, սակայն տան տիրոջ հարևանները կանխել են, իսկ հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանները։ Ձերբակալվածը մեղադրվում է գողության և գողության փորձի մեղադրանքով։ Լուրը ներկայացրել է «Գազետա ռու»-ն։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ երեկ տեղի ունեցավ, դա արդեն ոչ թե սահմանազատում է, այլ մանր ջեբկիրություն է, մանր գողություն. Խաչատրյան
- Վնասազերծվել է 36 կգ ոսկի ու մի քանի մլրդ դրամ գողություն կատարող կասկածյալներից մեկը
- Թիվ 8 երթուղու միկրոավտոբուսում կատարված գողությունը բացահայտել են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին