Ղրղզստանի հավաքականի ֆուտբոլիստը 5 տարով որակազրկվել է ուկրաինացի խաղացողի ծնոտը կոտրելու համար
Ղրղզստանի հավաքականի ֆուտբոլիստ Միրբեկ Ախմատալիևը հինգ տարով որակազրկվել է «Մուրաս Յունայթեդի» թիմակցի հետ կռվի համար։ Արմսպորտի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է AKIpress-ը ՝ հղում տալով Ղրղզստանի ֆուտբոլային միությանը (KFU):
Ծեծկռտուքը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին Բիշքեկում կայացած թիմի մարզման ժամանակ, և վնասվածք է ստացել ուկրաինացի կիսապաշտպան Եվգենի Թերզին։
Ակումբը խզել է պայմանագիրը Ախմատալիևի՝ որպես ծեծկռտուք հրահրողի հետ, և KFU-ի կարգապահական կոմիտեն նրան հինգ տարով հեռացրել է ֆուտբոլից։
Նշվում է, որ ակումբը աշխատանքից ազատել է նաև մարզչական շտաբին և մարզական տնօրենին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան