«BMW»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա՝ բազալտե եզրաքարին ու կողաշրջվել
Oգոստոսի 26-ին ժամը 19:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Արսեն Չ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Թբիլիսյան խճուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել 26/6 հասցեի դիմաց տեղադրված երկաթե էլեկտրասյանը, առաջ ընթացել, բախվել բազալտե եզրաքարերին և կիսակողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված հատվածում։
«Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Գեներալ-լեյտենանտի որդու վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել են կաթոցիչներ, թմրանյութի նմանվող զանգված
- Երևան-Իջևան ճանապարհին «Ford»-ը բախվել է կայանած բեռնատարին, կա տուժած
- Գյումրիում վթարի ենթարկված շտապօգնության մեքենայով տեղափոխվող հղի կինը ծննդաբերել է