Պակիստանում գրոհայինների հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 39 մարդ
Առնվազն 39 մարդ է զոհվել Բելուջիստան նահանգում զինյալների համակարգված հարձակումների հետևանքով։ Այդ մասին Agence France-Presse-ին հայտնել է նահանգի վարչակազմի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ հարձակումն իրականացրել են Բելուջիստանի ազատագրման բանակ խմբավորման արմատականները։ Դեպքին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։
Զինված մարդիկ օգոստոսի 26-ի առավոտյան փակել են մայրուղին և վտոբուսներից ու բեռնատարներից իջեցրել ուղեւորներին, հաղորդում է Geo TV-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Նշվում է, որ գրոհայինները հրկիզել են նաև մոտ 10 ավտոմեքենա։ Դեպքի վայրում են ոստիկաններն ու անվտանգության ծառայությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան