Տաքսու վարորդներին բոլոր ձևերով քերում են. Էդգար Ղազարյան
«Տաքսի ծառայությունների մասով հնարավոր բոլոր ձևերով մարդկանց քերում են»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով կառավարության վերջին որոշմանը, որով անհատ տաքսու վարորդները սեպտեմբերի 1-ից պետք է իրենց հեռախոսներում ներբեռնեն և գրանցվեն էլեկտրոնային հարթակում, առցան հսկիչ դրամարկղային կտրոններ գեներացնելու համար։
Ղազարյանը հշեցրեց, որ տաքսիների դեպում տեխզննման կարգն այլ է, ապահովագրությունն ավելի թանկ քան սովորական մեքենաներինը։
Նրա խոսքով, նոր կարգով էլ ռաքսու վարորդները պետք է առցանց հսկիչ դրամակրղային կտրոն տպեն և դրանից որոշակի գումար մուծեն պետբյուջե։
Բանախոսը հիշրեց, որ կառավարությունը որոշել է նաև հիփոթեքով բնակարաններ ձեռք բերած անձանց վերադրարձրաց եկամտահարկը հարկել, և նաև հավելեց, որ դրան գումարվում է ամեն տարի բնակարանների գույքահարկի ավելացումը։
«2021 թվականից մինչև 2026 թիվն ամեն տարի գույքահարկը բարձրանում է և վերջում մնում մի մակարդակի վրա։ Օրինակ իմ բնակարանը 3500 դրամից 2026 թվականին դառնում է 46 հազար դրամ։ Ջերմուկում հող ունեի, որի գույքահարկը 3500 դրամից դառնում է 168 հազար դրամ, 42 անգամ թանկանում է»,-հայտնեց Էդգար Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում 2023 թվականի ագրեսիայից, հետո Միշելի մասնակցությամբ հանդիպում էլ տեղի չի ունեցել, գործարքն ավարտված է. Էդգար Ղազարյան
- Գալու է այսօրվա իշխանության ներկայացուցիչների հարստության ծագման օրինականությունը պարզելու օրը. Էդգար Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան