Աշխարհի ռազմարդյունաբերական ընկերությունների եկամուտները մինչև 2026թ. կհասնեն ռեկորդային մակարդակի
Աշխարհի խոշորագույն պաշտպանական և օդատիեզերական կորպորացիաները մինչև 2026 թվականը ռեկորդային եկամուտներ են ակնկալում պատվերների զգալի աճի և աշխարհաքաղաքական լարվածության աճի պայմաններում: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում կատարելով Vertical Research Partners-ի կանխատեսումներին։
Հետազոտական ընկերությունների փորձագետները գնահատում են, որ աշխարհի 15 խոշորագույն պաշտպանական ընկերությունները 2026 թվականին կունենան 52 միլիարդ դոլար զուտ շահույթ, որը գրեթե կրկնապատկվում է 2021 թվականի համեմատ: Բացի այդ, ակնկալվում է, որ պաշտպանական հինգ խոշորագույն կորպորացիաները մինչև 2026 թվականի վերջը կստանան 26 միլիարդ դոլարի եկամուտ՝ առանց Boeing-ի, որն ավելի շատ կենտրոնացած է քաղաքացիական ավիացիայի վրա:
Վերլուծաբանները նշում են, որ Եվրոպայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների շահույթի կուտակային աճը կկազմի ավելի քան 40%-ի՝ զինամթերքի և հրթիռների մատակարարման պատվերների աճի պայմաններում:
Հոդվածում ընդգծվում է, որ ռազմարդյունաբերության եկամուտների կտրուկ աճի հիմնական պատճառներն են Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը և Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացումը։
Հարակից հրապարակումներ`
- Դանիան դադարեցրել է ռազմական օգնություն ցուցաբերել Վրաստանին
- Ուկրաինական գործարանին հարվածելով՝ ՌԴ-ն վնաս է հասցնում մեր ռազմարդյունաբերությանը․ թուրք զինվորական
- Տնտեսագետն առաջարկում է ՌԴ-ի հետ զարգացնել հարաբերությունները նաև ռազմարդյունաբերության ոլորտում
- «Իրատես». Ռազմարդյունաբերության զարգացումը պետք է հրամայական դարձնել