Ավստրալացիներին թույլատրվում է աշխատանքային ժամերից հետո չպատասխանել ղեկավարների զանգերին
Ավստրալիայում ուժի մեջ է մտել նոր օրենք, որը մարդկանց թույլ կտա անտեսել աշխատանքային ժամերից հետո ղեկավարների զանգերը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Երկրի իշխանությունները աշխատակիցներին թույլ են տվել անտեսել աշխատանքային ժամերից հետո և հանգստյան օրերին ստացված հաղորդագրությունները: Այժմ այն մարդկիկ, ովքեր որոշում են աշխատանքային ժամից դուրս չպատասխանել զանգերին, վերադասի կողմից չեն պատժվի։
Միևնույն ժամանակ, օրենքը գործատուներին չի արգելում կապ հաստատել աշխատակիցների հետ, սակայն նրանք կկարողանան պատասխանել ղեկավարության խնդրանքներին ըստ ցանկության: Պարզաբանվում է, որ օրենքն ընդունվել է անցյալ տարվա հետազոտությունից հետո, ըստ որի ավստրալացիները տարեկան ծախսում են 281 ժամ չվճարված արտաժամյա աշխատանքի վրա։