Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը կրճատվել է
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է ՀՀԿ փոխնախագահ, անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը։
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է պաշտպաններիս վերաքննիչ բողոքները Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը հերթական անգամ 3 ամսով երկարացնելու որոշման դեմ և այն կրճատել է մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը»,- գրել է Ա. Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, քննարկել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցը։ Մեղադրանքի կողմը միջնորդել էր երկարացնել Աշոտյանի կալանքի ժամկետը՝ հայտարարելով, թե նախկինում արձանագրված ռիսկերը դեռևս առկա են։ Դատարանը բավարարել էր Արմեն Աշոտյանի կալանքը ևս երեք ամսով երկարացնելու միջնորդությունը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյանի գործով նիստը հետաձգվեց վկայի չներկայանալու պատճառով
- Ինչքան կարելի է անմարդկային պայմաններում 8-9 հոգու խցկել պայթած մեքենայի մեջ, որը կեսից փչանում է. Աշոտյան
- Արմեն Աշոտյանին բոլոր հնարավոր ձևերով գաղտնալսել են. Ռուբեն Մելիքյան
- Փաշինյանն ինձ կալանավորելով՝ վախի մթնոլորտ է տարածում և անձնական ոխ լուծում. Աշոտյան
- Աշոտյանի գործով դատավորին ԲԴԽ-ն պատասխանատվության չենթարկեց
- Աշոտյան. Ինքնիշխանության մասին թմբկահարող ղեկավարությունը իրավունք չունի անգամ ազգային բալետի ոլորտում դրսից խորհրդատուներ բերել
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան