Քաղաքական կուսակցություն հիմնելու ծրագիր այս պահին չկա․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը ժամանեց Սուրբ Աննա եկեղեցու բակ, որտեղ նախատեսված է «Սրբազան պայքար»-ի հերթական հավաքը։ Մինչ հավաքի մեկնարկը Սրբազանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Մասնավորապես, Բագրատ Սրբազանից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք պատրաստվում է կուսակցություն հիմնել։
«Այս պահին նման որևէ ծրագիր չկա և չեմ էլ կարծում, որ առաջիկայում լինելու է, որովհետև այս պայքարը կամ շարժումն ընդդիմադիր շարժում չէ, ոչ էլ՝ ընդդիմության։ Այս պայքարը հանուն Հայաստանի հանրապետության, մեր կյանքի վերականգնման, արժեքների և քաղաքակրթական փոփոխության համար է»,- ասաց Սրբազանը։
Անդրադառնալով սեպտեմբերին սպասվող հավաքին, Բագրատ Սրբազանն ասաց․ «2026թ․-ի ընտրությունը չի ձգվի։ Ոչ ոք տրամադրություն չունի որևէ ձևով ձգձգումներ անելու։ Ընթացքն ինքն իրենով գնում է։ Մենք պատրաստության մեջ ենք, թշնամին էլ է պատրաստության մեջ, ընդ որում՝ շատ ծանր կերպով թե՛ հոգևբարոյական, թե՛ ֆիզիկական մակարդակում»։
Սրբազանը հստակեցրեց, որ թշնամի ասելով նկատի ունի ՀՀ գործող իշխանություններին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին