Այս օրակարգը պետք է լինի հիմքը, որի վրա կկառուցվի մնացած բոլորը․ Բագրատ Սրբազան
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Սրբազան պայքար»-ի հավաքն սկսվեց աղոթքով։ Այնուհետև Սրբազանը տեղեկացրեց, որ վաղը չէ մյուս օրը հանդիպելու են մարզահամերգային համալիրի տնօրինության հետ։ Արդյունքների մասին կտեղեկացնեն։
«Այս պայքարում և թե մեր ողջ կյանքում բազում են լինելու կոչվածները, բայց սակավ են լինելու ընտրվածները։ Լինելու են այն ընտրյալները, որոնք պայքարը համարում են իրենց քաղաքական ու քաղաքագիտական վերլուծություններից դուրս և յուրաքանչյուրի անձնական պայքար։ Այդ պատճառով լինելու են բազմաթիվ կոչվածներ, բայց սակավ ընտրվածներ և այդ ընտրվածներն են հաղթելու»,- ասաց Սրբազանը։
Նրա խոսքով՝ այսօր մենք գտնվում ենք աղետի մեջ ենք՝ բոլոր առումներով։
«Այս չափազանց ծանր ժամանակներում, երբ թե՛ ներքին, թե՛ արտաքին կյանքում բազմապիսի լուծումներ են պահանջվում, երկրի իշխանությունը, ղեկավարությունը անհոգության մեջ չէին ապրի։ Մենք էլ որոշեցինք Հայաստանի շուրջ և ներսում ծավալվող իրադարձությունների մասով մեր մոտեցումները ևս մեկ անգամ արձանագրենք։ Առաջինը մեր արտաքին քաղաքական հայեցակարգն է։ Ինչպես ասել եմ, Հայաստանի Հանրապետության համար չպետք է լինի «հակա»-ներով արտաքին քաղաքականություն։ Հայաստանը պետք է վերադառնա կանխատեսելի ու վստահելի գործընկերոջ իր նախկին կարգավիճակին։ Հայաստանն աշխարհաքաղաքական ուժերի թատերաբեմ դարձնելը մերժելի և անընդունելի է։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի ուժային կենտրոնների շահերի համադրման, գործընկերային կապերի խորացման, փոխգործակցության նոր հեռանկարներ սահմանելու միջոցով։ Հայաստանի Հանրապետությունը պետք է ձեռնամուխ լինի գործընկեր, դաշնակից պետությունների հետ հարաբերությունների վերականգնմանն ու խորացմանը, առկա բոլոր խնդիրների բանակցային ճանապարհով լուծմանը, միաժամանակ պատրաստակամ լինելով նոր հարաբերություններ ու նոր բարեկամներ, դաշնակիցներ ձեռբերելուն։ Այս ամենի առանցքում պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական շահը, հայկական օրակարգը։ Այս օրակարգը պետք է լինի հիմքը, որի վրա պետք է կառուցվի մնացած բոլորը»,- ասաց Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական կուսակցություն հիմնելու ծրագիր այս պահին չկա․ Բագրատ Սրբազան
- Ամեն ինչ արել ենք, որպեսզի կարողանանք այս ընթացքը հասցնել իր տրամաբանական ավարտին․ Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին