Ծառուկյանի հրաշալիքը
«Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման գաղափարի մասին երկար եմ մտածել, քննարկել ընտանիքիս անդամների, ծանոթներիս ու տարբեր ոլորտների մարդկանց հետ։ Մոտ 1,5 տարի է տևել այդ քննարկումները», -լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով այցելել է Հիսուսի արձանի տեղադրման վայր, հետևել աշխատանքներին:
«Իմ մեջ միտքը ծագել է, որ մենք հայ ենք, աշխարհի առաջին քրիստոնյա ազգը: Մենք պետք է խեղճ չմնանք, պետք է ամբողջ աշխարհն իմանա, որ Կովկասում կա հայ ժողովուրդ, որը քրիստոնեությունն ինքն է ընդունել: Դա մեզ ճանաչում ու հզորություն է տալիս, ուրիշ ոչ մի բան»,-ասաց նա:
Դիտարկանը, որ հնչում են քննադառտություն՝ կռապաշտություն և այլն, Գ. Ծառուկյանը պատասխանեց. «Նորմալ եմ ընդունում։ Ամեն ինչ ժամանակին կապացուցվի։ Ես կարող եմ ասել, որ սա լինելու է մեր երկրի համար ճանաչման, հզորացման միջոց, հրաշալիքներից մեկը։ Ժամանակի ընթացքում դեմ արտահայտվողները կհասկանան։ Փարիզում Էյֆելյան աշտարակի կառուցմանը մարդիկ ժամանակին դեմ էին, հիմա այն Ֆրանսիայի տեսարժան վայրերից մեկն է։ Ես միայն չեմ ընդունում չարախոսությունը»։
Լրագրողի դիտարկմանը, թե միանշանակ չէր նաև Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումը և ինչպե՞ս է վերաբերում ՀԱԵ-ի քննադատություններ, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Այս հարցի շուրջ քննարկումներ են եղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի, Երուսաղեմի հոգևոր առաջնորդի հետ։
Բոլորը պետք է հասկանան, որ ես կառուցում եմ ոչ թե եկեղեցի, այլ մշակութային կենտրոն։ Եթե ես եկեղեցի կառուցեի ու եկեղեցում դնեի, այլ բան է», - ասաց նա։
Ըստ Գ.Ծառուկյանի, այսպես նաև կարող են զարգացնել զբոսաշրջությունը, իսկ «տուրզմը համարվում է ոսկու հանք». «Սա լինելու է հրաշալիքներից մեկը։ Մեր ազգը խեղճ չպետք է լինի, մենք մեր ունեցածը պետք է կարողանանք ներկայացնել մեր ազգին»։
ԿԳՄՍՆ-ի հետ հակասություններն ինչպե՞ս են լուծվել հացին ի պատասխան նա ասաց. «Քննարկումներ կան, գնում ենք, բանակցում ենք: Կան նախնական նախագծի փոփոխություններ: Այնտեղ եղել են ամրոցներ, ես գումարները փոխանցել եմ, եկել են, ուսումնասիրել են, հայտնաբերել են: Իրավական առումով եղել է խնդիր, որ այնտեղ ամրոցներ կան, ես պատրաստակամ եմ եղել դրանք վերակառուցելու: Դա պատմություն է, որ տուրիստները գան, դա էլ կտեսնեն, այն էլ կտեսնեն»:
Քանդակագործ Արմեն Սամվելյանն ասաց, որ որևէ մեկից ազդեցություն չի կրել Հիսուսի արձանը կերտելիս։
«Արձանը պատրաստ է 90 տոկոսով։ Մոտ երկու տարի է տվել քանդակի ստեղծման աշխատանքները։ Բայց դեռ աշխատանքներ կան անելու»,- ասաց նա։
Տեղադրման ժամկետի հետ կապված քանդակագործն ասաց, որ ինքն աշխատանքը կատարել է ժամկետներում, իսկ տեղադրման ժամկետի մասին տեղյակ չէ, այդ քննարկումներին չի մասնացում։
Հարակից հրապարակումներ`
- Որտեղ կարող է կառուցվել Ծառուկյանի նախաձեռնած Հիսուսի արձանը
- ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հայտարարությունը՝ Հատիսի գագաթին արձան տեղադրելու մասին
- ԿԳՄՍ-ն պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում