Գերմանիայում տեղակայված ՆԱՏՕ-ի բազայում տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի սպառնալիքի պատճառով
Գերմանական Գեյլենկիրխենում գտնվող ՆԱՏՕ-ի բազան անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ռուսական հնարավոր դիվերսիաների մասին տեղեկությունների պատճառով բերվել է մարտական պատրաստության: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Խոսքն անցած շաբաթվա՝ օգոստոսի 23-ի մի իրադարձության մասին է։ Այդ օրը ավիաբազայում, որտեղ տեղակայված են AWACS հետախուզական ինքնաթիռները, տագնապ է հայտարարվել, ինչի պատճառներն այն ժամանակ չէին հաղորդվում։ Բոլոր այն աշխատակիցները, որոնք ներգրավված չեն եղել կրիտիկական գործողություններում որպես նախազգուշական միջոց ուղարկվել են տուն:
Reuters-ը պնդում է, որ բազայում անվտանգության միջոցները բարձրացվել են երկրորդ (չորսից) մակարդակի այն պատճառով, որ «արտաքին հետախուզական ծառայությունը հաղորդում է ստացել ռուսական հնարավոր դիվերսիոն գործողության մասին»։ Այն նշանակում էր ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման հնարավոր վտանգ։
Միևնույն ժամանակ, Reuters-ի անվտանգության աղբյուրը նշել է, որ ի վերջո անօդաչու թռչող սարքեր չեն նկատվել, Ռուսաստանի մասնակցության որևէ ապացույց չի եղել, և «Ռուսաստան» բառն ընդհանրապես չի հիշատակվել հետախուզության զեկույցներում։ Նրանցում պարզապես խոսք է գնացել անօդաչու թռչող սարքերից հնարավոր սպառնալիքի մասին։ Լուրին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան ՆԱՏՕ-ին հատուկ տեխնիկայի հարցում է ուղարկել
- ՆԱՏՕ-ն Մոսկվային կոչ է անել դուրս բերել զինված ուժերը Վրաստանի տարածքից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան