Գերմանացի պատգամավորը նշել է Ֆրանսիայում Դուրովի ձերբակալության իրական պատճառը
Ֆրանսիայում Telegram հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալության իրական պատճառն ընդդիմության դեմ պայքարն է։ Ռիա Նովոստիին ասել է Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն՝ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունից։
Պատգամավորը նշել է, որ չգիտի, թե Դուրովի դեմ ինչ մեղադրանքներ կան, բայց սովորաբար նման իրավիճակներում պատրվակներ են փնտրում համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
«Գերմանական առաջատար լրատվամիջոցները հաճախ ասում են, որ Telegram-ը հարթակ է այսպես կոչված աջ ծայրահեղականների և դավադրության տեսությունների կողմնակիցների համար: Միևնույն ժամանակ, Telegram-ը պաշտպանում է իր օգտատերերին և ընդդիմադիրներին։ Սա կլինի Պավել Դուրովի դատավարության իրական պատճառը։ Նրանք ցանկանում են քայլեր ձեռնարկել համապատասխան ընդդիմության դեմ»,- ասել է Կոտրենը։
Հիշեցնենք, որ Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից օգոստոսի 24-ին։ Դուրովը մասնավոր ինքնաթիռով Ֆրանսիա էր ժամանել Բաքվից:
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ, Դուրովը, որը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզվողների ցուցակում։ Նախաքննության հիման վրա համապատասխան հարցումով դիմել է Ֆրանսիայի անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։
Ռուսական թելեգրամյան ալիքները հաղորդում են, որ կալանավորման օրդերը տրվել էր այն պատճառով, որ Դուրովը չի համագործակցել Ֆրանսիայի ուժային կառույցների հետ։ Նրան կարող է մեղադրանք առաջադրվել մի քանի հոդվածով՝ ահաբեկչություն, թմրանյութեր, խարդախություն, փողերի լվացում և այլն։ Պավել Դուրովին սպառնում է 20 տարվա ազատազրկում։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում երկարաձգվել է Telegram-ի հիմնադիր Դուրովի ձերբակալման ժամկետը
- Մասկը բացատրել է, թե ինչու Ցուկերբերգը կխուսափի Դուրովի ճակատագրից
- Ադրբեջանից Փարիզ ժամանելուց հետո ձերբակալվել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան