Իրավունք 13:51 26/08/2024 Հայաստան

Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի դայակին և բուժքրոջը մեղադրանք է ներկայացվել՝

Օգոստոսի 15-ին «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից հաղորդում է ստացվել՝ մանկահասակ երեխաների նկատմամբ ՊՈԱԿ-ի դայակի և բուժքրոջ կողմից դաժան վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով իրականացվել են անհրաժեշտ գործողություններ, որոնց արդյունքում ի հայտ են եկել քրեական վարույթի շրջանակներում քննության ենթակա մի շարք հանգամանքներ, ինչի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված հաստատության դայակը և բուժքույրը, ստանձնած լինելով «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի՝ իրենցից կախվածության մեջ գտնվող անչափահաս երեխաների կյանքին և առողջությանը բարեխղճորեն վերաբերվելու պարտականություն, վերջիններիս պատճառել են ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

Մասնավորապես՝ նշված անձինք իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս, օգտվելով այն հանգամանքից, որ երեխաներն իրենց անօգնական վիճակով, այն է՝ հիվանդության, տարիքի, ֆիզիկապես թույլ լինելու և հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված չեն կարող պաշտպանել իրենց, իրենց հերթափոխի ընթացքում՝ 2024 թվականի մարտի 7-ից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում, բուժքույրը՝ նաև օգոստոսի 11-ին, 7-10 տարեկան երեխաների նկատմամբ, ովքեր ունեն «Ռուբենշտեյն Թեյբի համախտանիշ» և «Դաունի համախտանիշ», դրսևորել են հանցավոր վարքագիծ. խմբի երեխաների ներկայությամբ կոպիտ վերաբերմունք են դրսևորել երեխաների նկատմամբ, ձեռքերով, նաև ոտքով հարվածել են նրանց, հրել, զգեստի ետնամասից բռնած մի քանի անգամ թափահարել, քաշքշել,  կոպիտ կերպով գցել են խաղահրապարակի՝ մանեժի մեջ՝ սահմանափակելով նրանց տեղաշարժը՝ այդ կերպ երեխաներից մի քանիսին պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՊՈԱԿ-ի հիշյալ աշխատակիցների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով, և նրանց ներկայացվել է մեղադրանք:
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք և բացակայելու արգելք:

Նախաքննությունը շարունակվում է»,-  

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:39
Այս իշխանությունները սրբապղծության մի նոր փուլ են սկսել. Սաղաթելյան
«Հայաստանի թրքահպատակ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի լեգիտիմացնեն Ալիևի կողմից ցեղասպան գործողություններն Արցախում, ամեն ինչ...
Աղբյուր` Panorama.am
13:34
Նեղոսի տենդի համաճարակային իրավիճակն ավելի հանդարտեցման ուղղությամբ է գնում. Ավանեսյան
«Ընդհանուր առմամբ, Նեղոսի տենդի համաճարակային իրավիճակը ավելի հանդարտեցման ուղղությամբ է գնում»,- կառավարության շենքի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
13:19
Լյովա Բարոյան. Տեղից ելնողը դարձել է ուսուցչին սովորեցնող
Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի մաթեմատիկայի կենսաթոշակառու ուսուցիչ Լյովա Բարոյանը գրում է. «Սկսվեց սեպտեմբերը, ուսուցիչներս...
Աղբյուր` Panorama.am
13:15
Մեր հայրենակիցները Բաքվի բանտերում են մեր թշնամիների հետ այս իշխանության հանցավոր համագործակցության հետևանքով. Բագրատ Սրբազան
«Ազատագրության առաջին իսկ օրվանից մենք բազմաթիվ հերոսներ ունենք, որոնք գտնվում են անհայտության մեջ, ու դա մեր ներսում նույնպես...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կառավարությունը հերթական 4.6 մլրդ դրամը հատկացրեց 97,7 կմ ճանապարհահատվածների միջին նորոգման համար
«Նախագծով նախատեսվում է ՏԿԵ նախարարությանը հատկացված միջոցներից 4 մլրդ 618 մլն դրամ հատկացնել ճանապարհների միջին նորոգման ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
13:07
Արցախի ժողովուրդն ունի վերադարձի անվիճելի իրավունք, որն անհրաժեշտ է ՀՀ և Ադրբեջանի միջև ցանկացած տևական խաղաղության համար
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանման առաջին տարելիցի կապակցությամբ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի հայտարարություն է տարածել
Աղբյուր` Panorama.am
13:03
«Նոա» - «Մլադա Բոլեսլավ» խաղի տոմսերն արդեն վաճառքում են
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում Երևանի «Նոան» հոկտեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական»...
Աղբյուր` Panorama.am
12:59
Սարավանում մեքենաներ են բախվել. Կան հոսպիտալացվածներ
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 19-ին, ժամը 10։02-ին ահազանգ է ստացվել, որ Սարավան գյուղից...
Աղբյուր` Panorama.am
12:40
Ռուբեն Մելիքյան. Ինձ թվում է՝ մենք այլ Մալյան ենք տեսնելու
«Ճիշտ է՝ Նարեկ Մալյանը ոչ թե ազատազրկվածի, այլ կալանավորվածի կարգավիճակով է, բայց շատ հազվադեպ բան է տեղի ունեցել։ Անձը  մեկ տարի...
Աղբյուր` Panorama.am
12:40
Մենք ապրում ենք ավտորիտար դիկտատուրայի պայմաններում. Ավետիք Չալաբյան
Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ աշնանը Սրբազան շարժումը  սկսելու է գործողությունների նոր փուլ։ Փորձագիտական գնահատականներով շարժումն...
Աղբյուր` Panorama.am
12:25
Ավելի լավ է այսպիսի ռիսկ առաջացնենք, քան ռիսկ, որ մարդիկ զոհվեն, որը ոչ ոք չի կարող կոմպենսացնել. Փաշինյան
«Վտանգավոր օբյեկտ է, ասում ենք՝ ձեռք չտաս կպայթի։ Ինքը գնում՝ դատարան է դիմում, վերջինս վարույթ է ընդունում, ասում է պետք է քննարկենք։...
Աղբյուր` Panorama.am
12:05
Սեպտեմբերի 19-ը պետք է դառնա մեր կյանքը վերաիմաստավորելու, մեր ինքնությունը վերագտնելու, համախմբվելու օր. Արցախի թեմի առաջնորդ
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ուղերձ է հղել 2023 թվականի սեպտեմբերյան ողբերգական իրադարձությունների տարելիցի առիթով
Աղբյուր` Panorama.am
11:33
Սիրուշո. Իմ բարձր ջերմությունն ու հազը, պարզվեց, թոքաբորբ էր
Երգչուհի Սիրուշոն, որ բարձր ջերմությամբ օրեր առաջ ելույթ էր ունեցել փառատոներից մեկի ժամանակ, գրում է. «Իմ բարձր ջերմությունն ու հազը,...
Աղբյուր` Panorama.am
11:30
Սnւտ են ասում այն գործիչները, թե հնարավոր էր մնալ Արցախում և ապրել. Մետաքսե Հակոբյան
«2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում իրականում ցեղասպանnւթյուն էր ու դա պլանավորած ցեղասպանnւթյուն էր։
Աղբյուր` Panorama.am
11:29
Կառավարությունը 1.9 մլրդ դրամ հատկացրեց 2017 թ.-ից մեկնարկած «Ինժեներական քաղաք» ծրագրին
Նախագծով նախատեսվում է «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագրից չօգտագործված 1 մլրդ 940 մլն դրամ հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
11:27
Մալյան. Լուրջ իրադարձություններ են սպասվում մեր տարածաշրջանում, այս իշխանությանը հեռացնելու ռեալ դուռ է բացվելու մեկ ամսվա ընթացքում
«Լուրջ իրադարձություններ են սպասվում մեր տարածաշրջանում ու մասնավորապես մեր երկրում՝ կապված Վրաստանի ընտրությունների հետ, վերջնականապես...
Աղբյուր` Panorama.am
11:09
Մալյան. Սիրունացել եմ, գիրքս եմ ավարտել, հետաքրքիր բաներ դեռ կլինեն
«Իմ ձերբակալության օրը Արցախը մերն էր, հիմա դուրս եմ գալիս... չգիտեմ, զգացողություն է, որ ես նոր եմ ապրում այդ կորստի ցավը»,-...
Աղբյուր` Panorama.am
11:02
Սեպտեմբերի 19-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ սեպտեմբերի 19-ին ժամը 10:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.05 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Հայաստանի ղեկավարությունն անում է հնարավորը, որպեսզի գերիները երբևէ, գոնե քանի դեռ իրենք իշխանության են, չվերադառնան. Մետաքսե Հակոբյան
«Հայաստանի ղեկավարությունը որևէ քայլ չի անում գերիներին վերադարձնելու համար, անում է  հակառակ քայլը, որպեսզի գերիները երբևէ,...
Աղբյուր` Panorama.am
10:55
Մամիկոն Ասլանյան. Վանաձորում տեղի է ունեցել հակասահմանադրական պրոցես, որը մինչև հիմա շարունակվում է
Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, որ տևական ժամանակ եղել է հասարակական գործիչ Նարեկ Մալյանի խցակիցը Վարդաշեն ՔԿՀ-ում, այսօր եկել էր...
Աղբյուր` Panorama.am
10:38
Նարեկ Մալյանն ազատության մեջ է
Դատարանի սահմանած մեկ տարվա ազատազրկումն ամբողջությամբ կրելով՝ քաղբանտարկյալ Նարեկ Մալյանն այսօր դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ-ից։...
Աղբյուր` Panorama.am
10:31
Դատախազություն. Դատախազ Տիգրան Ենոքյանը երբևէ ներգրավված չի եղել Սերժ Սարգսյանի և այլոց վերաբերյալ քրեական վարույթով
Գլխավոր դատախազությունը հերքում է «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա հրապարակում, ըստ որի՝ ««Սերժ Սարգսյանի և...
Աղբյուր` Panorama.am
10:27
Դատարան է ուղարկվել կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպքերի առթիվ քննված հերթական քրեական վարույթը
Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների և դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով...
Աղբյուր` Panorama.am
10:23
ԱԳՆ. Արցախի տեղահանությունն էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր, որ տեղի ունեցավ ՄԱԿ ԳԱ նստաշրջանի ընթացքում
Արցախի վրա Ադրբեջանի հարձակման ու դրա հետևանքով արցախցիների բռնի տեղահանման տարելիցի կապակցությամբ ԱԳ նախարարությունը հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
10:17
Արցախը չի բռնազավթվել, այլ Հայաստանի օրվա իշխանությունների կողմից ուղղակի նվիրվել է թշնամուն. Դավիթ Գալստյան
«Բոլորս գիտակցում ենք՝ եթե Հայաստանիի Հանրապետությունը չճանաչեր Արցախն Ադրբեջանի մաս, ապա մենք չէինք լինի այս իրավիճակում»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Գագիկ Բաղունց. Ես այսօրվա արտաքին քաղաքականությունը նմանեցնում եմ «Шведски синдром»-ին
«Այն ողբերգությունը, որ տեղի ունեցավ մեկ տարի առաջ Արցախում, այդպես էլ մեծ հաշվով հայ ազգի համար դաս չհանդիսացավ»,-Եռաբլուրում...
Աղբյուր` Panorama.am
09:52
Սամվել Շահրամանյան. Մեծ ցավով եմ լսում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին
Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ Արցախի Հանրապետության գործադիր, օրենսդիր...
Աղբյուր` Panorama.am
09:41
Գորիսում ուխտավորների թափորը կշարժվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցի
Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 21-ին , Սուրբ Խաչի տոնի առթիվ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ․ Մակար վարդապետ Հակոբյանի օրհնությամբ Գորիս...
Աղբյուր` Panorama.am
09:33
Իշխանությունն Արցախի հանձնումն արդարացնելու համար դիմում է ամենաանբարոյական քայլերին. Աբրահամյան
Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերյան հարձակմանն ընդառաջ, արդեն մեկ ամիս է` մարտական գործողությունների տարբեր դրվագներ է հրապարակում: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նարեկ Մալյանն ազատության մեջ է
10:52 19/09/2024

Նարեկ Մալյանն ազատության մեջ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}