Երևանում սպանելու դիտավորությամբ 45-ամյա տղամարդը կտրել էր 85-ամյա հորաքրոջ պարանոցը
Օգոստոսի 24-ին, ժամը 21.08-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը պարանոցի կտրած վնասվածքով բուժօգնության է տեղափոխել 85-ամյա կնոջ:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 20.45-ի սահմաններում Նանսենի փողոցի շենքերից մեկում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 85-ամյա կնոջ պարանոցը, սպանելու դիտավորությամբ, դանակով կտրել է եղբոր 45-ամյա որդին:
Ոստիկանության հաղորդմամբ, 45-ամյա տղամարդը սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին