Երևանում բացահայտվել է որպես անհայտ որոնվող տղամարդուն կյանքից զրկելու դաժան դեպք
Օգոստոսի 26-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ համագործակցելով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի հետ, բացահայտել են Երևանում առանձնակի դաժանությամբ սպանության դեպք։
Օրեր առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Իշխան Սիմոնյանը։ Վերջինս դուրս էր եկել տանից և չէր վերադարձել և 2 օր նրան որոնելուց հետո Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ նրա մասին տեղեկություններ ունենալու համար ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ այդ թվում «02» հաղորդաշարով։ Ոստիկաններն ու քննիչները քննչական գործողություններ և օպերատիվ տվյալներով ճշտում են, թե վերջին անգամ որտեղ և ում հետ է եղել Ի․ Սիմոնյանը։
Պարզվել է, որ նա եղել է նաև Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Սոկրատ Ս․-ի հետ ու ոստիկանները մեկնում են վերջինիս բնակության հասցեն, սակայն նա տանը չի լինում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանները 1 օր նրա բնակության վայրը հսկողության տակ են վերցնում, որպեսզի երբ նա հայտնվի սպանություն կատարելու կասկածանքով նրան բերման ենթարկեն։
Այսօր՝ օգոստոսի 26-ին, Սոկրատ Ս․-ն հավանաբար տեղեկանալով, որ ոստիկաններն ու քննիչները դուրս են եկել իր հետքի վրա, իսկ ոստիկաններն էլ հսկողության տակ են վերցրել իր բնակության վայրը, այլ ելք չունենալով, ինքնակամ ներկայանում է ոստիկանություն և հայտնում, որ սպանությունը ինքն է կատարել ու պատրաստակամություն է հայտնում մատնացույց անել այն վայրը, որտեղ իր «սև գործն» է արել։
Նա ոստիկանների ու քննիչների ուղեկցությամբ մեկնում է դեպքի վայր։ Այս պահին նշված վայրը, որը Ջրվեժ թաղամասից դեպի Նուբարաշեն տանող ճանապարհահատվածն է, որը կարելի է ասել բանուկ չէ, քանի որ սողանքային է այդ հատվածում էլ նա մատնացույց է անում դիակի տեղը։Քննիչի որոշմամբ Ս․ Սարգսյանը ձերբակալվել է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում սպանելու դիտավորությամբ 45-ամյա տղամարդը կտրել էր 85-ամյա հորաքրոջ պարանոցը
- Սպառնացել են սպանել Վարագավանի գյուղապետին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին