Սեպտեմբերի 2-ին Կիրանցի աշակերտները կգնան նոր` սահմանից մոտ 40 մետր հեռավորությամբ դպրոց
Սեպտեմբերի 2-ին Կիրանցի աշակերտները կգնան նոր` սահմանից մոտ 40 մետր հեռավորությամբ դպրոց: Այս մասին հայտնում է տավուշվի լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Կիրանցի հիմնական դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը հայտնեց,որ գյուղի դպրոցի շինարարության աշխատանքները մոտենում են ավարտին, շենքի ներքին հարդարման աշխատանքներն ավարտվել են, ընթանում են արտաքին հարդարման աշխատանքները։
Դպրոցի տնօրենը հույս հայտնեց, որ սեպտեմբերի 2-ին Կիրանց գյուղի աշակերտները կհաճախեն նոր ձևավորված սահմանից ճանապարհով և պատով բաժանվող, սահմանից մոտ 40 մետր հեռավորությամբ գտնվող դպրոց։
Վ․ Բաբինյանն ասաց, որ աշակերտների ծնողների մի մասը դպրոցի ավտանգության առումով մտահոգություններ ունեն, հավելեց, որ դպրոցի նախկին շենքը վթարային է։
Նրան հարցրի Կիրանցի դպրոցին միջնակարգի կարգավիճակ տալու մասին։ Տնօրենն ասաց, որ դրա համար պետք է լինի ԿԳՄՍ նախարարի հրամանը։ 100 տեղանոց նորակառույց դպրոց նոր ուսումնական տարում կհաճախեն Կիրանց գյուղի 38 աշակերտ»,- գրել է Ո.Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կիրանցի բնակիչը հրաժարվել է 270 միլիոն դրամ փոխհատուցումից, նրան սպառնացել են քրեական գործ հարուցել. Ոսկան Սարգսյան
- Նախատեսվում է Կիրանցի նոր դպրոցը շահագործման հանձնել սեպտեմբերին
- Փաշինյանը՝ բնակչին. Մեր մի շարք գործընկերների աջակցությամբ Կիրանցը սարքեցիք Հերոսիմա և Նագասակի
- Կիրանց. երբ խաղալ կարելի է, իսկ խմել ու նկարել՝ ոչ
- Իմ 3 եղբայրների արյունն են փոխհատուցում. կիրանցեցի
- Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան
- Միջպետական ճանապարհի Կիրանց-Բաղանիս հատվածը` ադրբեջանական զինուժի վերահսկողութան տակ․ Ոսկան Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին