Քաղաքական տարածությունը բացարձակապես դատարկ է, ինչը վարչախմբի գոյության ամենավերջին ու միակ ռեսուրսն է. Դանիելյան
«2018-ի դավադրության հետևանքով Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած անձն ու իր շրջապատը, կորցրել են նորություններ «սարքելու», և հանրության ուշադրության կենտրոնում գտնվելու ունակությունը»,- նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Եթե դա չի ստացվում, ապա, վերջնահաշվարկով, իրենց կառավարման արդյունքը մնում է Արցախի ու երկրի տարածքների կորուստը, հազարավոր զոհերն, անհամար փախստականներն ու մեր ազգային արժանապատվության տապալումը։
Տոլմա փաթաթելը, հեծանիվ քշելը, Սևանում թոփլես լողանալն արդեն ծաղրի առարկա դառնալ է նշանակում։ Դա հանրային դիսկուրսի ձևավորում չէ։ Թեկուզ հայհոյանքներ ստանալու շնորհիվ ուշադրության կենտրոնում գտնվելն արդյունավետ կարող է լինել, եթե կա նաև հակառակ կարծիք ունեցող հատվածը, որը կպաշտպանի իրենց։ Դա արդեն չկա։ Իրենց ինտելեկտուալ դատարկությունը նման եղանակով ծածկելը փրփուրներից կախվել է նշանակում։
Մի կողմ դնենք իրենց ակցիաների հակաէսթեթիկան կողմն, այս առումով կա հանրության հատված, որի համար դա հարազատ պահվածք է։
Քաղաքական տարածությունը բացարձակապես դատարկ է, ինչը վարչախմբի գոյության ամենավերջին ու միակ ռեսուրսն է։
Իշխանափոխությունը նախ պետք է մարդկանց ուղեղներում կատարվի, հետո նոր նյութականանա, իսկ դրա համար պետք է կառուցել ընդունելի այլընտրանք։
Իրական հեղափոխությունն այլընտրանքի կառուցումն է, այն, ինչը տեղի չունեցավ 2018-ին, և այն, որի պահանջն այսօր հրատապ է»,- գրել է Դանիելյանը։