Մաքրվել է «Տափի բերդ» ամրոցի տարածքը
ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցները խոտածածկույթից մաքրել են «Տափի բերդ» /Գևորգ Մարզպետունու/ ամրոցի ներսի հատվածը, բնակելի և տնտեսական թաղածածկ շինությունները, պարսպի ներսում գտնվող եկեղեցու շրջակայքը /XIII դ./։
Ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող կանոնավոր հատակագծով քառանկյուն շինությունը գտնվում ՀՀ Արարատի մարզի Խոսրով գետի աջ ափին՝ Ուրծ քարատեղիի հյուսիարևմտյան եզրին, Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիսարևելք։
Կառուցվել է X դ. առաջին քառորդում։
Պարսպի հարավային և արևելյան պատերին կից կան X-XIII դդ. կառուցված բնակելի և տնտեսական թաղածածկ շինություններ։
«Տափի բերդը» և եկեղեցին վերականգնվել են 2008-2009 թթ.: