Թախտի տակ են պախկվում, որ հանկարծ չծանուցվեն. Տիգրան Ավինյան
«Սիրելի երևանցինե՛ր, ավտոբուսային գնծերը հանրային տրանսպորտի բարեփոխումների կարևորագույն մասն են կազմում և առանց ավտոբուսային գծերի ավելացման, Երևան քաղաքում ահագնացող անհատական ավտոմեքենաների ավելացումով մենք որևէ դրական լուծումների չենք կարող գալ»,-քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը և հավելեց. «Ընդհանուր առմամբ հանրային տրանսպորտի բարեփոխումների նպատակն է առաջնահերթույթուն տալ հանրային տրանսպորտին, այն մարդկանց, որոնք երթևեկում են հանրային տրանսպորտով, քանի որ այն էականորեն բեռնաթափում է երևանի փողոցները»։
Նրա խոսքով, մեկ ավտոբուսի մեջ գտնվող մարդկանց քանակը համադրելի է 50-60 ավտոմեքենայում գտնվող մարդկանց քանակի հետ։
Ավինյանը հայտնեց, որ հանրային տրանսպորտին տալու են առավելություն՝ հանրային գծեր, և նշեց. «Սրանով նաև որոշակի անհարմարություններ է ստեղծվելու ավտոմեքենաների համար, բայց այն քաղաքները, որոնք ճիշտ ժամանակին են այս ճանապարհն անցել, ստացել են բարվոք երթևեկություն ինչ-որ ժամանակ հետո և բոլոր այն քաղաքները, որոնք ուշացել են այս ռեֆորմները իրականացնելու ճանապարհից, այնտեղ շատ խայտառակ իրավիճակ է երթևեկթության հետ կապված։ Սա քմահաճույք չէ, ուղղակի այս ճանապարհին այլընտրանք չրկա, որովհետև եթե մենք ավտոմեքենաների քանակի ավելացման հետ կապված ունեցած տենդենցը չկանխենք, այսինքը չստեղծենք հանրային տրանսպորտի համար որոշակի հավելյալ հնարավորություններ՝ որոշակի խոչընդոտներ ստեծելով նաև ավտոմեքենաների համար՝ մի օր մենք տնից ավտոմեքենայով դուրս ենք գալու և կանգնած մնանք մեր բակի մոտ»,- ասաց Ավինյանը և նշեց, որ այն միակ ու ճիշտ ճանապարհն է։
Այգիների, պուրակների վարձավճարների չափի բարձրացման մասին հանձնարարականի քննարկման ժամանակ զեկուցվեց, որ որոշ տնտեսվարողների չեն հայտնաբերում որպեսզի տեղեկացնեն նոր՝ բարձրացված վարձավճարով պայմանագրեր կնքելու մասին։
Ըստ զեկույցի՝ 3350 հասարակական և այլ նշանակության պայմանագրերից 1912-ն արդեն հաշվարկվում են նոր կադաստրային արժեքով, իսկ 500 ծանուցում անպատասխան հետ են վերադարձվել, մնացածը խնդրահարույց պայմանագրեր են։
«Եկեք արդեն խզման ճանապարհով գնանք այդ մարդիկանց հետ, որոնք այս կողմից չեն ծանուցվում, թախտի տակ են պախկվում, որ հանկարծ չծանուցվեն... Եկեք իրենց հետ խզման ճանապարհով գնանք՝ միանգամից ի հայտ կգան բոլորը»,- ասաց Ավինյանը։
Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն առաջարկեց բոլոր խնդրահարույց պայամանագրերը ներկայացնեն հանձնաժողվին, որտեղ էլ համապատասխան որոշումներ կկայացվեն։