Տնտեսական ակտիվության 9.6 % աճի պայմաններում արձանագրվել է արդյունաբերական արտադրանքի 2.5 % անկում. ՎԿ
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024թ. օգոստոսի 26-ի դրությամբ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։
Ըստ վիճակագրության 2024 թվականի հունվար-հուլիսիսն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է 9.6 % տնտեսական ակտիվության աճ։
Արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 15.7%, բայց հատկանշական է, որ հունիսը մայիսի համեմատ այստեղ գրանցվել է 2.5 % անկում։
Շինարարության ծավալն աճել է 16.1 %-ով, առևտրի շրջանառությունը 21.4%։ Դրա փոխարեն ծառայության ծավալները ավելացել են ընդամենը 4.5 %-ով։
Ըստ վիճակագրության սպառողական գների ինդեքսը նվազել է 0.3 %-ով, բայց արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը աճել են 2.8 %-ով ։
Նման Տնտեսական ակտիվության պայմաններում էլեկտրաէներգիայի արտադրությւոնն ավելացել է ընդամենը 1.1 %-ով, արտաքին առևտրաշրջանառությւոնն աճել է 95 %-ով, իսկ արտահանումը՝ 2.2 անգամ, ներմուծումը՝ 79.1 %
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության մատուցած տնտեսական աճի պայմաններում մենք տեսնում ենք ծայրահեղ աղքատության աճ. Արթուր Խաչատրյան
- Բարձր տնտեսական աճի համար «պարտական» ենք ռուս-ուկրաինական պատերազմով ստեղծված իրավիճակին․ Թադևոս Ավետիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան