Իրավունք 17:40 26/08/2024 Հայաստան

Շուրջ 410մլն. դրամի հափշտակություն՝ կոռուպցիոն չարաշահումներով՝ պետական «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ում

Շուրջ 410մլն. դրամի հափշտակություն՝ կոռուպցիոն չարաշահումներով՝ պետական «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ում․ ընկերության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձին և վեց աշխատակիցներին մեղադրանքներ են ներկայացվել. նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։ 

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթով բացահայտվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲ ընկերությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից, նույն ընկերության մի քանի աշխատակիցների օժանդակությամբ, շուրջ 410մլն. ՀՀ դրամ գումարի հափշտակության, փաստաթղթերի կեղծման դեպքը:

Իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված պաշտոնատար անձը, խախտելով ընկերության կանոնադրության պահանջները, իր ծառայողական լիազորությունների օգտագործմամբ, 2014-2019թթ. ընթացքում համապատասխան հրամաններ է արձակել՝ իրեն և ընկերության 10 աշխատակիցներին Վրաստանի Թբիլիսի քաղաք գործուղելու վերաբերյալ, որի հիման վրա ընկերության ֆինանսական միջոցներից ինքը և հիշյալ աշխատակիցները ստացել են գործուղման հրամաններում նախատեսված օրերի քանակով գործուղման ծախսերի համար հաշվարկված ընդհանուր՝ 24.727.872 ՀՀ դրամ:

Մինչդեռ պարզվել է, որ նշված աշխատակիցները փաստացի կա՛մ գործուղման չեն մեկնել, կա՛մ մեկնել են արձանագրված ոչ ամբողջ ժամանակահատվածով, սակայն ընկերության հաշվապահություն են ներկայացրել հրամաններով նշված ամբողջ ժամանակահատվածի գործուղման մեկնելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք հաստատել է ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձը: Արդյունքում՝ վերջինս, վերը նշված աշխատակիցների օժանդակությամբ, հափշտակել է ընկերության ֆինանսական միջոցներից փոխանցված ընդհանուր՝ 24.727.872 ՀՀ դրամը:

Նույն ժամանակահատվածում նա նաև համապատասխան հրամաններ է արձակել՝ Թբիլիսի քաղաք գործուղման նպատակով ընկերության 3 վարորդներին 215.150 ՀՀ դրամ արժեքով ընդհանուր 640 լիտր բենզին հատկացնելու վերաբերյալ: Սակայն քննությամբ պարզվել է, որ նշված անձինք փաստացի չեն մեկնել գործուղման, սակայն համապատասխան փաստաթղթերում ստորագրել ու ստացել են վառելանյութը, ինչի հետևանքով, հիշյալ վարորդների  օժանդակությամբ, ՓԲԸ-ում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը հափշտակել է 640 լիտր բենզին:

Բացի այդ, 2017թ․ մայիսին, ընկերության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի թույլտվությամբ, նույն տարվա հունիսին Թբիլիսի քաղաք գործուղման ընթացքում նվերներ մատուցելու պատրվակով, ընկերության աշխատակազմում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձին, վերջինիս կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա, ընկերության միջոցներից 200.000 ՀՀ դրամ է հատկացվել է։ Սակայն քննությամբ հիմնավորվել է, որ այդ ժամանակ ընկերության որևէ աշխատակից փաստացի գործուղման չի մեկնել, իսկ ձեռք բերված նվերները հափշտակվել են ընկերության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից՝ աշխատակազմում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի օժանդակությամբ:

Պարզվել է նաև, որ ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձը, ի պաշտոնե ղեկավարելով նույն ընկերությունում գործող համակարգչային և ծրագրային ապահովման ծառայությունը, տեղեկացված լինելով նույն ընկերության գլխավոր մասնագետի և համակարգչային ցանցի ադիմինիստրատորի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից հիմնադրված և փաստացի ղեկավարվող ՍՊ ընկերության՝ անլար կապի միջոցով ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցելու մասին, մտադրվել և ընկերության ֆինանսական հարցերով զբաղվող բաժնի պետի, գլխավոր տնտեսագետի և նշված ՍՊ ընկերության տնօրենի օժանդակությամբ, կատարել է հերթական հափշտակությունը:

Մասնավորապես՝ սերվերների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկման, ընթացիկ վերանորոգման և ծրագրային ապահովման սպասարկման ծառայությունների մատուցման մտացածին նպատակով, իսկ իրականում ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, բաժնի պետի կողմից կազմվել և  համակարգչային ցանցի ադիմինիստրատորի կողմից ստորագրվել է նշված ՍՊԸ-ի հետ պայմանագրի նախագիծ։ Ապա, խախտելով հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում գնումների հայտարարություն և հրավեր հրապարակելու օրենսդրական պահանջները, առանց պետական գնումների համար նախատեսված մրցույթ հայտարարելու, 2014թ․ սեպտեմբերին ՓԲԸ-ի անունից նշված ՍՊ ընկերության հետ կնքվել է գնման պայմանագիր, ինչպես նաև՝ պայմանագրի ժամկետը երկարացնելու մասին համաձայնագրեր։

Մինչդեռ պարզվել է, որ դրա անհրաժեշտությունն ընկերությունը չի ունեցել, քանի որ պայմանագրի տեխնիկական բնութագրի հավելվածով նախատեսված աշխատանքները հանդիսացել են ընկերությունում գործող համակարգչային և ծրագրային ապահովման ծառայության հիմնական գործառույթները։ Եվ նախատեսված աշխատանքների փաստացի չկատարվելու պայմաններում, 2014թ․ սեպտեմբերից մինչ 2019թ․ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, ՓԲ ընկերությունից ՍՊ ընկերությանը փաստացի վճարվել է ընդհանուր 168.480.000 ՀՀ դրամ, որը, ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձը, համակարգչային ցանցի ադիմինիստրատոր, նշված ՍՊ ընկերության տնօրենի և  բաժնի պետի օժանդակությամբ, հափշտակել է:

Բացի այդ, պարզվել է, որ ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձը, չունենալով ինքն իրեն լրացուցիչ աշխատավարձ հանդիսացող վճարներ (պարգևավճարներ, հավելավճարներ և այլն) տրամադրելու լիազորություն, 2014թ․ հունվարից մինչև 2024թ․ հունիս, համապատասխան իրավական ակտի բացակայության պայմաններում, ապօրինի, ընկերության մեկ այլ աշխատակցի օժանդակությամբ, արձակել է իրեն լրացուցիչ աշխատավարձ հանդիսացող վճարներ տրամադրելու վերաբերյալ հրամաններ՝ այդ կերպ հափշտակելով 216.328.750 ՀՀ դրամ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և ներկայացվել է մեղադրանք՝  ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում են համապատասխանաբար ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին և 325-րդ հոդվածի 2-րդ մասին): Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը, պաշտոնավարման կասեցումը և գրավը՝ 25.000.000 ՀՀ դրամի չափով:

Նրան օժանդակելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել նաև ՓԲ ընկերության 6 աշխատակիցների, որոնցից հինգի նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը, իսկ վարորդներից մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 31.459.445 ՀՀ դրամը:

Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և վարույթը դատարան ուղարկելու համար»,- մանրամասնում են ՔԿ-ից։ 

 

 

   

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:28
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am
10:26
Քվորում չկա. Երևանի ավագանու արտահերթ նիստը հետաձգվեց կես ժամով
Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ «Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30...
Աղբյուր` Panorama.am
10:16
Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ. Պատասխանում են ՊԵԿ-ից
Ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։  ՊԵԿ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
10:15
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի, 31-ը վիրավորվել են։ Դեպքի մասին հայտնում է ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
«Երբ իրենք ներդրեցին միասնական տոմսային համակարգը, բերեցին «Թել-Սել» խայտառակությունը, փաստ է՝ «Երևանի ավտոբուս»...
Աղբյուր` Panorama.am
09:46
Մինչ ավագանու արտահերթ նիստը, Մեսրոպ Մանուկյանն ի ցույց է դնում խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը. ՈւՂԻՂ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու տրանսպորտի թանկացման հարցը։...
Աղբյուր` Panorama.am
09:36
Լենա Նանուշյանն արձագանքել է որդու՝ չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.  «Այսօր շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հունվարի 21-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 21-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». ՔՊ-ն գռեհիկ բառապաշարով հայտնի Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու է ԲԴԽ Խորհրդի անդամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր գռեհիկ, վիրավորական և 18+...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Հրապարակ». Տավուշում այժմ էլ վճռական են տրամադրված, պատրաստվում են փողոց դուրս գալ և պայքարել, սակայն առաջնորդի խնդիր կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում: Սահմանազատման անվան տակ այս անգամ պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի ֆեյքերի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Լուսինե Բադալյանը չի պատկերացնում Արսեն Թորոսյանի նախագահությամբ աշխատանքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում ներքին խմորումները չեն դադարում, խմբակցության ղեկավար կազմին չի հաջողվել համոզել...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». «Հանրապետություն» կուսակցությունը տեղավորվում է «Նիկոլից ավելի Նիկոլ» տրամաբանության «ծիրում»
«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարի 1-ից մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս) ուղեվարձի կտրուկ...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքը, եթե բոյկոտեն թանկացող տրանսպորտը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հին աշխատանքին է անցել. ակցիաներ, կոչեր թե` բոյկոտեք...
Աղբյուր` Panorama.am
09:12
Խոշոր հրդեհի հետևանքով մի քանի տոննա կիվիով բարձված «Scania» բեռնատարը վերածվել է մոխրակույտի
Հունվարի 20-ին, ժամը 02։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
09:12
Ճանապարհների վիճակը՝ ժամը 09։00-ի դրությամբ
Հունվարի 21-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:08
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Փաստ». Քաղաքացիների զգալի մասը պարզապես որոշել է բոյկոտել, ուղղակի հայտարարագիր չներկայացնել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական «պատուհասն» է բերել Հայաստանի քաղաքացիների...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Ծանոթ-բարեկամով բանակից ազատվածների ցանկը համալրում է փոխնախարար Լենա Նանուշյանի որդին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները վանկարկում են, որ բոլորը պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն....
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը տեղի կունենա շուտով
«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 17-ին տեղի կունենա ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը, որին, ըստ մեր...
Աղբյուր` Panorama.am
21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}