Ցածր է գնահատվել եվրասիական տարածաշրջանում կապիկի ծաղիկի տարածման վտանգը
ԵԱՏՄ գլխավոր սանիտարական բժիշկների խորհուրդը ցածր է գնահատում Եվրասիական տարածաշրջանում կապիկի ծաղիկի տարածման ռիսկը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունից հայտնել են, որ տարածաշրջանի բոլոր երկրները սահմանին ուժեղացված սանիտարական հսկողություն են մտցրել։
«Խորհրդի անդամների կարծիքով, ԵԱՏՄ անդամ երկրներում, Տաջիկստանում և Ուզբեկստանում կապիկի ծաղիկի տարածման ռիսկը ցածր է գնահատվում։ Մասնակիցները քննարկել են իրականացվող հակահամաճարակային միջոցառումները։ Եվրասիական տարածաշրջանի բոլոր երկրներն ուժեղացրել են սահմանին սանիտարական և կարանտինային հսկողության միջոցառումները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունը հավելել է, որ Ռոսպոտրեբնադզորը կշարունակի համագործակցել եվրասիական տարածաշրջանի երկրների հետ վարակների կանխարգելման և դրանց տարածման դեմ պայքարելու համար։
Հիշեցնենք, որ ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը 2 տարվա ընթացքում երկրորդ անգամ հայտարարել է կապիկի ծաղիկը՝ Mփոքսը` որպես միջազգային նշանակության հանրային առողջության արտակարգ իրավիճակ։
Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝
• ցան
• տենդ
• սաստիկ գլխացավ
• ավշային հանգույցների մեծացում
• ցավ մեջքի շրջանում
• մկանացավ
• արտահայտված թուլություն
Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:
Չնայած այն փաստին, որ հիվանդությունն ընթանում է շատ ավելի թեթև, ախտանշաններն ինքնուրույն անհետանում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան (մահաբերությունը՝ 1%-10%):
Կապիկի ծաղկի կանխարգելման նապատակով անհրաժեշտ է`
• խուսափել ախտանշաններ ունեցող անձի հետ երկարատև սերտ շփումից
• չներկրել Էկզոտիկ կապիկներ (պրիմատներ) և կրծողներ,
կենդանական միս կամ դրանց մասեր պարունակող բոլոր մթերքները ենթարկել բավարար ջերմային մշակման,
• կենդանաբանական այգիներ այցելելիս խուսափել կապիկների և կրծողների հետ շփումներից։
• Եթե ճամփորդել եք Աֆրիկա կամ շփում եք ունեցել այնտեղից վերադարձած անձի հետ՝ մաշկի ցանավորման և այլ ախտանշանների դեպքում անմիջապես անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը:
Հարակից հրապարակումներ`
- Կապիկի ծաղիկի նոր շտամն ավելի ծանր է
- Օնիշչենկո. Որքան շատանան կապիկի ծաղիկի դեպքերը, այնքան վիրուսը կարող է ավելի արագ մուտացիայի ենթարկվել
- Մեր տարածաշրջանը համարվում է կապիկի ծաղիկի տարածման ռիսկի ցածր գոտի. Ստեփան Աթոյան
- Կապիկի ծաղիկ. ԵՄ-ն բացառում է սահմանային հսկողությունը և պատվաստումների ընդհանուր ծրագիրը
- ԱՀԿ-ն ընդունում է միջանկյալ ուղեցույցներ՝ պայքարելու կապիկի ծաղիկի տարածման դեմ
- Կապիկի ծաղիկը շարունակում է տարածվել Աֆրիկայում
- Կապիկի ծաղիկը նորություն չի, վիրուսը սկսել է «ճամփորդել» ու նոր դեպքերի քանակը կարող է կտրուկ ավելանալ. Հովակիմ Զաքարյան
- ԵՄ-ն բարձրացրել է կապիկի ծաղիկի սպառնալիքի մակարդակը
- Հայաստանում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել. ԱՆ
- Ավստրալիան հայտնում է կապիկի ծաղիկի դեպքերի կտրուկ աճի մասին
- ԱՀԿ. Աշխարհում սկսվում է կապիկի ծաղիկի համաճարակ
- Աֆրիկայում արտակարգ դրություն է հայտարարվել կապիկի ծաղիկի պատճառով