Պարեկներին կաշառք առաջարկած վարորդը ձերբակալվել է
Օգոստոսի 26-ին, կեսգիշերն անց, մայրաքաղաքի պարեկները Դավիթ Մալյան փողոցում ցանկացել են սթափության զննության ենթարկել «Նիսանի» վարորդին:
Ոստիկանությունից հայտնում են, որ 51-ամյա տղամարդը սթափության զննությունից խուսափելու համար, որպես կաշառք, առաջարկել է 20 հազար դրամ: Պարեկային ծառայողները նրան ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին