ՀՀ քաղաքացիների գրանցած ՏՏ կազմակերպությունները 6 ամսում կրճատվել են մոտ 4.4 անգամ. Աղասի Թավադյան
Ըստ հրապարակված պաշտոնական վիճակագրության՝ 2024թ․ երկրորդ եռամսյակում Հայաստանի ՏՏ ոլորտը ցույց տվեց 14.1% տարեկան անկում։ Խնդիրը մտահոգիչ է հատկապես այն պատճառով, որ 2023 թվականի նույն ժամանակահատվածում ոլորտը գրանցել էր 62.6 % աճ։ Կառավարության կողմից առաջնային ոլորտ հռչակված ՏՏ-ում առկա խնդիրների շուրջ Panorama.am-ը զրուցեց tvyal.com հարթակի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանի հետ։
«Վերջին 9 ամիսներին ՏՏ ոլորտն աճ չի գրանցում, ընդհակառակը ՝ անկում կա։ Եթե նայենք ՀՆԱ-ի ցուցանիշներում ՏՏ ոլորտը երկու եռամսյակ՝ 6 ամիս աճ ցույց չի տալիս, և կարելի է ենթադրել, որ ինստագնացիայի մեջ է։ Բացի այդ կանգ է առել նաև ՏՏ ոլորտի աշխատողների աշխատավարձերի աճը։ Արդեն կես տարի է այս ոլորտում աշխատողների և աշխատավարձերի աճ չկա, հակառակը՝ ըստ որոշ տեղեկատվությունների, արտահոսք կա։
Սա հիմնականում պայմանավորված է մի քանի հանգամանքով, որոնցից մեկն էլ հարկաբյուջետային քաղաքականությունն է։ Վերջինս դարձել է ինքնանպատակ, կառավարությունը ձգտում է ամեն գնով բարձրացնել հարկահավաքությունը, որպեսզի նա իր հարկահավաքության նպատակներն իրագործի։
Արձանագրենք, որ 2025 թվականից շրջհարկը ՏՏ ոլորտի համար 5 % տոկոսից 10 %, իսկ մեր հարևան Վրաստանում ՏՏ ոլորտի համար այն դարձել է 1 %։ Այսինքը, ՏՏ ոլորտի՝ դաշտ մտնող նոր կազմակերպությունները Վրաստանում վճարում են ընդամենը 1 % հարկ։
2024 թվականի սկզբին ՏՏ ոլորտի հարկային արտոնությունների մի մասը դուրս եկավ, հատկապես շահութահարկի մասով, իսկ 2025 թվականի սկզբին էլ դուրս է գալու եկամտահարկի արտոնությունները՝ 10 %-ից հետ են վերադառնալով 20%-ի։
Այսպիսի պայմաններում ոլորտում անկում կա, մասնագետները դուրս են գալիս Հայաստանից, ռելոկանտնտները, որոնք եկել էին, արդեն դուրս են եկել։ Հարկային դաշտը չի նպաստում, հկառակը, խանգարում է, որպեսզի ՏՏ ոլորտը զարգանա, իսկ ոլորտի մասնագետները մնան Հայաստանում։
Ըստ ՊԵԿ-ի տրամադրած տվյալների՝ հիմնականում վերջին 6 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիների գրանցած ՏՏ կազմակերպությունները կրճատվել են մոտ 4.4 անգամ։ ՀՀ քաղաքացիների կողմից գրանցված ՏՏ ընկերություններ. թիվը կտրուկ նվազել է 5,163-ից մինչև 1,174:
Դրա փոխարեն՝ օտարերկրյա գրանցում ունեցող ՏՏ ընկերություններում եղել է կտրուկ աճ 5,511-ից մինչև 8,180:
Սակայն այս թվերը հակասում են աշխատակիցների թվի դինամիկային: Հայաստանում գրանցված ընկերություններում աշխատակիցների թիվը նվազել է ընդամենը 5.5%-ով:
Բայց որ ցուցանիշները դիտարկում ենք, ապա տեսնում ենք որ կրճատվել են 0-1 աշխատող ունեցող կազմակերպությունները, որի փոխարեն վերաբացվել են 0-1 աշխատող ունեցող օտարերկրյա անձանց կողմից գրանցված կազմակերպությունների թիվը։
Ենթադրում եմ, որ կա՛մ ՊԵԿ-ը սխալ վիճակագրություն է ներկայացրել, կա՛մ որոշ փոստարկղային կազմակերպություններ են բացվել։ Այսինքն այնպիսի կազմակերևպություններ, որոնց հարմար էր գտնվել ՀՀ-ում՝ որոշակի արտոնություններ սահմանված լինելու համար, սակայն քանի որ արտոնությունները դուրս են եկել, ապա նրանք կամ դուրս են եկել շուկայից կամ վերաձևակերպվել են։
Ընդհանուր առմամբ՝ այսպիսի հարկային դաշտը, որը մենք ունենք, հարկահավաքությունը չի նպաստում կազմակերպությունների աճին, հակառակն այնպիսի պայմաններ է ստեղծում, որ կազմակերպությունները կա՛մ սնանկանան, կամ՛ հետ վերադառնան ստվեր, կա՛մ դուրս գան երկրից»,- ասաց Աղասի Թավադյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք մեր ձեռքով Վրաստանին «նվիրեցինք» ՏՏ ոլորտ. ոլորտի ազատ անկում՝ -13%.Վահան Քերոբյան
- Դատարկ գրպաններ՝ բարձր աշխատավարձերի պայմաններում. Աղասի Թավադյան
- Այսօր բոլոր հարկատեսակներով մուտքի կրճատումներ կան, իսկ կառավարությունը իր KPI-ն է ապահովում. Աղասի Թավադյան
- 79 ՏՏ ընկերություն ՀՀ պետբյուջե այս կիսամյակում վճարել է 123 մլն դրամով պակաս հարկ. Հայկազ Ֆանյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան