Միջազգային փառատոնում Արմեն Քուշկյանն արժանացել է «Շնորհալի դերասան, փառատոնի հավատարիմ բարեկամ» հատուկ դիպլոմը
Օրերս ամփոփվել են Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում անցկացվող Sankryža («Խաչմերուկ») մոնոներկայացումների X միջազգային փառատոնի արդյունքները:
«Արմմոնո» փառատոնից հայտնում են, որ դերասան Արմեն Քուշկյանը փառատոնին ցուցադրել է «Նաստասիայի դերում՝ իշխան Լև Նիկոլաևիչ Միշկին» (բեմ.՝ ՀՀ ժող. արտիստ Վահե Շահվերդյան)
և «Քաղաքի աղմուկը» (բեմ.՝ Գալուստ Ներսիսյան) մոնոներկայացումները («Արմմոնո» փառատոնի նախագիծ): Հայ դերասանի խաղը հրաշալի ընդունելության է արժանացել թե’ հանդիսատեսի, թե’ թատերագետների կողմից: Ա. Քուշկյանն արժանացել է «Շնորհալի դերասան, փառատոնի հավատարիմ բարեկամ» հատուկ դիպլոմի:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան