Reuters. Բելուջիստանում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 73-ի
Առնվազն 73 մարդ է զոհվել Պակիստանի Բելուջիստան նահանգում տեղի ունեցած մի շարք ահաբեկչությունների հետևանքով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երեքշաբթի հայտնել է Reuters-ը։
Նշվում է, որ օգոստոսի 26-ի գիշերը անջատողական, արմատական խմբավորումների իրականացրած ահաբեկչությունները դարձել են ահաբեկման ամենազանգվածային գործողությունները։ Վերջիններս տասնամյակներ շարունակ պայքարում են բնական ռեսուրսներով հարուստ Պակիստանի հարավարևմտյան նահանգի անջատման համար։
Գրոհայինների գործողությունների արդյունքում դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը շրջանի վարչական կենտրոնի և Պակիստանի մնացած տարածքների միջև։ Ծայրահեղականները պայթեցրել են նաև Իսլամական Հանրապետությունը Իրանի հետ կապող երկաթուղին։
Օգոստոսի 25-ի ուշ երեկոյան Բելուջիստանում ահաբեկչությունների շարք է սկսվել։ Արմատականների թիրախները եղել են բանակի հավաքագրման կայանները, ոստիկանական բաժանմունքները և նահանգի տրանսպորտային ենթակառուցվածքները։ Ողջ օրվա ընթացքում ահազանգեր են ստացվել Մասթունգ, Կալաթ, Պասնի, Սունցար, Սիբի, Փանջղուր, Թուրբատ, Բելա, Քվետա, ինչպես նաև Գվադար քաղաքներում ահաբեկչական գործունեության մասին։ Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանում արգելված Բելուջիստանի ազատագրական բանակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին