Երկաթգծի կայարանի տարածքում հայտնաբերվել է որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը
Օգոստոսի 27-ին, ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի 1033 զորամասի առաջին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները ահազանգել են ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ Երևան քաղաքի Գլինկայի փողոցի 14/1 հասցեում գտնվող երկաթգծի կայարանի հարևանությամբ հայտնաբերել են կնոջ դի՝ կիսանեխած վիճակում
Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 80-ամյա Շ․ Ա․ է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դին դիատարին մոտեցնելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Գրիգորյանի գլխավորությամբ։Փրկարարները մոտ կես կմ պատգարակով դին ոտքով մոտեցրեցին դիատարին։
Մահացածը շաբաթ օրվանից որպես անհայտ որոնվում էր հարազատների կողմից, իսկ այսօր նրա հարազատները արդեն դիմել են ոստիկանության Էրեբունու բաժին։ Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քր․ օր․-ի 155 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,-դեպքի մասին հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում բացահայտվել է որպես անհայտ որոնվող տղամարդուն կյանքից զրկելու դաժան դեպք
- Գեղարքունիքի գյուղերից մեկի տանը հայտնաբերվել է 35-ամյա կնոջ մարմին և «Մակարով» տեսակի ատրճանակ
- Սևանա լճում հայտնաբերված կոմպոզիտորի դիակի զննությամբ արտաքուստ բռնության հետքեր չկան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան