Ոլորտում կարողությունների զարգացման լուրջ խնդիր ունենք. Անդրեասյան
«Դպրոցի բովանդակային կառավարումը նոր պահանջներ է դնում հավակնորդների առջև։ Տնօրենների թափուր տեղերի համար իրականացվող մրցույթները ցույց են տալիս, որ ոլորտում կարողությունների զարգացման լուրջ խնդիր ունենք»,- նշում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Այդ կարողությունների զարգացման և ոլորտում մասնագիտական անհրաժեշտ ռեսուրսը ձևավորելու համար սկսում ենք դասընթաց՝ Կրթության կառավարում և առաջնորդություն ծրագրով։
Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան զարգացնել կրթական ծրագրի մշակման, որակի գնահատման և կրթական կառույցի ռազմավարական կառավարման գիտելիքները, հմտությունները և ունակությունները։ Վերապատրաստման ծրագրի ավարտին մասնակիցները պետք է ներկայացնեն հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագիր։
Դիմել կարող են տնօրենին ներկայացվող օրենսդրական պահանջներին համապատասխանող անձինք, մինչև սեպտեմբերի 20-ը։ Մանրամասները՝ այստեղ»,- գրել է նա։